Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Շարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր Լատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Գործողությունն ավարտված է. Ռուբիո Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. Միրզոյան Առաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծը Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ Արուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ ԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքը Դպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում է Երևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակ Սուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանը

Շարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոՀայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԻրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. ՀեգսեթԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումըՎեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրությունՇվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել ՄակրոնԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումըՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստումՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակելՔննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարներըԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել էՖրանսիան սիրում է ձեզ. ՄակրոնԳրանցվել է 494 դեպք, որից 120-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթըԷմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մատուցմամբՌումինիայի կառավարությունը հրաժարական է տվելԸնթանում է «Բացելով Հարավային Կովկասը - նոր տնտեսական հորիզոններ» խորագրով պանելային քննարկումըՄիջազգային քրեական դատարանի նախագահ, դատավոր Տոմոկո Ականեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ընդլայնված կազմով հանդիպումըՀայաստանը պայմանագիր է կնքում ֆրանսիական Airbus-ի հետ
Մշակույթ

Կ. Օրբելյանը 2018-ին 194 օր բացակայել է աշխատանքից, 2017-ին թատրոնում 92 մլն դրամի խախտումներ են հայտնաբերվել. վարչապետը՝ Օպերայի աշխատակիցների հետ հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մի խումբ աշխատակիցների, ովքեր բողոքի ակցիա էին անցկացնում կառավարության շենքի մոտ:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության համար մշակույթը և մշակութային քաղաքականությունն առաջնահերթ նշանակություն ունեն, որովհետև այն քաղաքական փոփոխությունները, որոնք Հայաստանում տեղի են ունեցել, հնարավոր չէր իրականացնել առանց մշակութային խորքային փոփոխությունների: «Այս առումով մշակութային փոփոխություն ասելով ես նկատի ունեմ նաև եթե ոչ առաջին հերթին, ապա առնվազն առաջիններից մեկը օրենքի և օրինականության նկատմամբ մեր վերաբերմունքը՝ որպես այդպիսին: Մեր այսօրվա քննարկումը նվիրված է իմ կողմից շատ հարգված գործիչ Կոնստանտին Օրբելյանի շուրջ ստեղծված իրավիճակին: Երբեմն լրատվությունից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Կոնստանտին Օրբելյանին հեռացրել են Օպերայից, մինչդեռ Կոնստանտին Օրբելյանն ազատվել է տնօրենի պաշտոնից, և ցանկանում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ Կոնստանտին Օրբելյանը, համենայն դեպս մինչև այդ հրամանը, Օպերայում զբաղեցնում էր տնօրենի և գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Հիմա եկեք հասկանանք, թե ինչ խնդիրներ են ծագել սրա հետ կապված», - դիմելով Օպերայի աշխատակիցներին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն առաջարկել է փաստարկների վրա հիմնված խոսակցություն անցկացնել: «Եթե այդ փաստարկները ճիշտ են, ուրեմն որոշումն էլ է ճիշտ, եթե փաստարկները սխալ են, ուրեմն որոշումն էլ է սխալ: Հակառակ դեպքում մեզ պետք է շատ հստակ չափանիշ որդեգրել, թե ինչպես ենք գնահատում որևէ իրավիճակ:

Առաջինը՝ պարոն Օրբելյանին տնօրենի պաշտոնում նշանակվելու հետ կապված կարող եմ ասել հետևյալը. Արդարադատության նախարարության 2018 թվականի օգոստոսի 11-ի փաստաթղթով արձանագրվել է, որ Կոնստանտին Օրբելյանի նշանակումն իրականացվել է օրենսդրության պահանջների խախտումով: Ինչո՞ւ է այս հարցը քննարկվել, որովհետև քաղաքացու կամ քաղաքացիների կողմից դիմում է եղել այդ կապակցությամբ: Նկատի ունեմ, որ այս քննարկումը կառավարության կամ նախարարության նախաձեռնությամբ տեղի չի ունեցել: Իսկ օրենքը կառավարության և մշակույթի նախարարության վրա շատ հստակ դնում է պարտավորություն, ոչ թե հայեցողություն, որ գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի լիազորությունները դադարեցվում են իրավասու մարմնի որոշմամբ, եթե նա նշանակվել է օրենքի պահանջների խախտմամբ: Սա մեր օրենքի պահանջն է:

Հաջորդ կետը՝ ինձ ասվում է հետևյալը. 2017 թվականի ընթացքում պարոն Օրբելյանը 12 անգամ 110 օր գործուղվել է տարբեր երկրներ՝ Կանադա, Լիտվա, Ավստրալիա, 7 անգամ ՌԴ, հիմնականում Մոսկվա, 2 անգամ ԱՄՆ և Արաբական Միացյալ Էմիրություններ: 2017 թվականի ընթացքում 135 օր փաստացի բացակայել է աշխատանքից: 2018 թվականի ընթացքում 174 օր բացակայել է աշխատանքից, ևս 20 օր գտնվել է չվճարվող արձակուրդում: Այսինքն, ընդհանուր առմամբ 194 օր բացակայել է աշխատանքից: 2019 թվականի տվյալները նույնպես կան:

Ֆինանսների նախարարության կողմից 2017 թվականի ընթացքում իրականացվել են ստուգումներ, որոնց արդյունքում արձանագրվել են 92 մլն դրամի խախտումներ: 2017-2018 թվականների ընթացքում վերականգնվել է ընդամենը 10 մլն 576 հազար 400 դրամը: Եթե վերականգնվել է, նշանակում է՝ այդ խախտումներն ընդունվել են որպես այդպիսին:

Նախարարության կողմից մի քանի անգամ արձանագրվել են մի շարք օրենքների խախտումներ գործունեության մեջ, օրենսդրության պահանջների խախտմամբ բազմաթիվ աշխատողներ աշխատանքից ազատվել են, այդ մարդիկ դիմել են նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին: Նախարարության մասնագետների կողմից ուսումնասիրվել են դիմումներում բարձրացված հարցերը, և պարզվել է, որ հիշյալ աշխատակիցների աշխատանքից ազատումն իրականացվել է օրենսդրության խախտումներով: Նախարարի կողմից հանձնարարականներ են տրվել օրենսդրության խախտումները վերացնելու կապակցությամբ, սակայն պարոն Օրբելյանը հրաժարվել է կատարել այդ հանձնարարականները՝ ներկայացնելով չհիմնավորված պատճառաբանություններ:

Հաջորդը՝ 2016 թվականի կեսերից պարոն Օրբելյանը նշանակվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար: 2017 թվականի փետրվարի 3-ի Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի հրամանով տնօրենի պարտականությունները դրվել են գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա, 2017 թվականի օգոստոսի 2-ի N 39Ա հրամանով Օրբելյանն առանց մրցույթի նշանակվել է թատրոնի տնօրեն՝ շարունակելով զբաղեցնել գեղարվեստական ղեկավարի հաստիքը, իսկ օպերային թատրոնի տնօրենի 2017 թվականի մայիսի 29-ի N 228Ա հրամանով վերականգնվել է նաև գլխավոր դիրիժորի հաստիքը, և ներկայում այդ հաստիքը կոչվում է՝ գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժոր: Փաստացի Օրբելյանը թատրոնում զբաղեցնում է երեք հաստիք՝ տնօրենի, գեղարվեստական ղեկավարի և դիրիժորի: Ի պատասխան հարցմանը՝ թատրոնի իրավաբանը նշում է, որ Կոնստանտին Օրբելյանն աշխատում է 0,5 դրույքով որպես գեղարվեստական ղեկավար, մինչդեռ իրենց հաստիքացուցակում գրված է 2 պաշտոնների 2 լիարժեք հաստիք: Արդարադատության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունների մեկնաբանությամբ Հայաստանի օրենսդրությամբ գեղարվեստական ղեկավարը և տնօրենը երկուսն էլ հանդիսանում են ղեկավար պաշտոններ, ուստի չէին կարող միավորվել մեկ անձի գործառույթներում:

Սրանք փաստեր են, որոնք պաշտոնապես ներկայացվել են:

Նախապես ասեմ, եթե պարզվի, որ ներկայացված տեղեկանքում որևէ փաստ չի համապատասխանում իրականությանը, դրա հեղինակը տեղում աշխատանքից կազատվի: Երկրորդ, շատ վատ և սխալ տպավորություն է ստեղծվում, թե Կոնստանտին Օրբելյանն Օպերայում զբաղեցրած իր բոլոր պաշտոններից ազատվել է: Իրականում դա այդպես չէ, և եթե հենվենք այս տեղեկանքի վրա, այս պահին գեղարվեստական ղեկավար-գլխավոր դիրիժոր է: Մեր պետության այսօրվա քաղաքականությունն այնպիսին է, որ տնօրենի, այսինքն՝ մենեջերի և գեղարվեստական ղեկավարի հաստիքները տարբեր են: Այսօր բոլոր թատրոններում գործում է այդպիսի համակարգ. եթե օրենքը վատն է, նույն տրամաբանությամբ կարող ենք հավաքվել, հիմնավորումները լսել, հասկանալ, թե ինչու է վատը: Եթե օրենքը գործում է, ուրեմն պետք է բոլորս գործենք օրենքի տրամաբանության մեջ», - ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ հավելելով, որ հարգում է Կոնստանտին Օրբելյանին և մի քանի անգամ զրուցել է նրա հետ:

Կառավարության ղեկավարը նշել է, որ այս խնդիրը չի կարող լուծվել ո՛չ անձնական համակրանքների, ո՛չ հակակրանքների տիրույթում. «Այս խոսակցության իմաստը և նպատակը պետք է լինի օպերային թատրոնի իրավիճակի առողջացումը, դրա համապատասխանեցումը ՀՀ օրենսդրությանը և երկրում մշակութային կյանքի զարգացումը: Այժմ պարոն Օրբելյանը շարունակում է մնալ գեղարվեստական ղեկավար, ենթադրում եմ, որ տնօրենի պարտականություններն այս պահին կատարում է իր տեղակալը, ով իր կողմից է նշանակված, այսինքն՝ Օպերայի թիմի աշխատանքում այս պահին որևէ բան խաթարված չէ: Շարունակեք բնականոն աշխատել: Ես կսպասեմ ձեր փաստարկներին և միասին կկայացնենք որոշումներ»:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր Հայաստանում մշակույթի խնդիրը մենեջմենթի մեջ է, և պետք է համատեղ ջանքերով աշխատել այն լուծելու ուղղությամբ: «Ես չեմ կարողանում ընդունել, որ բարձր մակարդակի բեմադրությունները տեղի են ունենում կիսադատարկ դահլիճներում: Ես այդ թեմային արդեն անդրադարձել եմ: Երբ երկու օր առաջ ասացի, որ նաև մշակութային գործիչների մեջ ինչ-որ դիսոնանս կա այս հարցում, նկատի ունեի այն, որ մեր գործիչների մի մասն այդ մտահոգությունը չեն կիսում և ասում են՝ սա էլիտար արվեստ է, ոչինչ, թող գան նրանք, ովքեր հասկանում են: Ես ասում եմ՝ ոչ, մեր քաղաքականությունն այն է, որ Հայաստանում բարձր մակարդակի արվեստից գնալով ավելի մեծ թվով մարդիկ հասկանան: Ես չեմ կարող հասկանալ, որ Հովհաննես Չեքիջյանի համերգը տեղի է ունենում կիսադատարկ դահլիճում. դա ինձ համար վիրավորանք է՝ որպես վարչապետ, որպես քաղաքացի և ընդհանրապես որպես մարդ: Սա խորքային խնդիր է, որը պետք է լուծենք միմյանց հետ», - ընդգծել է վարչապետը: