Ալժիրի նախագահը անցումային կառավարություն է նշանակել
Մի քանի շաբաթ տեւած բողոքի զանգվածային ցույցերից հետո Ալժիրի գործող նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան նշանակել է անցումային կառավարություն: Կառավարությունը կղեկավարի Նուրեդին Բեդուին, որը նախկինում զբաղեցրել է ՆԳՆ ղեկավարի պաշտոնը, հայտնում է երկրի պետական լրատվական գործակալությունը՝ APS-ն:
Գործակալության տեղեկություններով՝ ՄԱԿ-ում նախկին հատուկ դեսպանորդ Սաբրի Բուկադումը նշանակված է ԱԳ նախարար: Բուկադումի նախորդը՝ Ռամտան Լամամրան, այս պոշտոնը զբաղեցել է մեկ ամսից քիչ:
Կառավարությունում պաշտոնը պահպանում է Ալժիրի պաշտպանության փոխնախարար Ահմեդ Գաիդ Սալեհը, որը մարտի 26-ին պահանջել էր պետության 82-ամյա ղեկավարի հրաժարականը: Գեներալ-լեյտենանտը հայտարարել էր, որ եկել է Ալժիրի սահմանադրության 102-րդ հոդվածի գործելու ժամանակը:
Հիմնական օրենքի այս կետը երկրի սահմանադրական խորհրդին թույլ է տալիս նախագահի պաշտոնը թափուր համարել, եթե պետության ղեկավարը ունակ չէ կատարելու իր պարտականությունները: Հաջորդ օրը նույնպիսի պահանջով էր հանդես եկել Ալժիրի վարչապետի պաշտոնակատար Ահմեդ Ույահյան:
Մի քանի շաբաթ է՝ հյուսիսաֆրիկյան երկրում շարունակվում են 2011 թվականին «արաբական գարնան» ժամանակներից ի վեր խոշորագույն ցույցեր: Ցուցարարները սկզբում դեմ էին 82-ամյա Աբդելազիզ Բուտեֆլիկայի նախագահական ենթադրվող 5-րդ ժամկետին: Ցույցերի ընթացքում տուժել են հարյուրավոր մարդիկ:
Աբդելազիզ Բուտեֆլիկան Ալժիրի նախագահն է 1999 թվականից: 2013 թվականին կաթված ստանալուց հետո Բուտեֆլիկան գամված է հաշմասայլակին, այդ ժամանակից ի վեր նա հազվադեպ է ներկայանում հանրությանը եւ ելույթներով հանդես չի գալիս:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին