Ավազակային հարձակում Երեւանում. զենքը պահել են դեղատան աշխատակցի վրա եւ հափշտակել ամբողջ գումարը
Այսօր՝ մարտի 31-ին, ավազակային հրաձակում է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 01:00-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված, ատրճանակի նմանվող առարկայով մտել է Մամիկոնյանց փողոցի 38/6 հասցեում գործոց «Բոլյուս» դեղատուն, ատրճանակի սպառնալիքով հափշտակել գումար և դիմել փախուստի:
Փաստի առթիվ Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ըստ աղբյուրի՝ դեղատանը եղել է միայն դեղագետ 25-ամյա Մովսես Գևորգյանը, իսկ գողացված գումարը կազմում է մոտ 180 հազար դրամ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին և հափշտակված գումարը հայտնաբերելու ուղղությամբ:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին