Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումները Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում «Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում են Հայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Նարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ը Շարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր Լատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Գործողությունն ավարտված է. Ռուբիո Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. Միրզոյան

Դավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոՀայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԻրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. ՀեգսեթԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումըՎեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրությունՇվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել ՄակրոնԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումըՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստումՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակելՔննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարներըԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել է
Հայաստան

«Առանց դպրոցի գյուղը կդատարկվի». 2 աշակերտ ունեցող Գեղաքարի դպրոցի տնօրենը դեմ է ԿԳ նախարարի առաջարկին

Գեզարքունիքի մարզի Գեղաքար գյուղի միջնակարգ դպրոցն ընդամենը երկու աշակերտ ունի՝ 8-րդ եւ 1-ին դասարան հաճախող:

ՀՀ ԿԳՆ նախարար Արայիկ Հարությունյանը վերջերս հայտարարարել էր, որ այդ դպրոցի 1 աշակերտի կրթությունն ապահովելու համար պետական բյուջեից ամեն տարի 19 մլն դրամ է ծախսվում: Նա նաեւ նշել էր, որ գյուղական դպրոցներում աշակերտների փոքր թվով պայմանավորված՝ հաճախ երեխաները ստիպված են լինում սովորել միացված դասարաններում։


Նախարարի խոսքով, պետք է համայնքների, նաեւ ծնողների հետ աշխատել, որպեսզի կարողանան, օրինակ, մի գյուղի 6-րդ դասարանցիներին բերել մյուս գյուղի 6-րդ դասարան եւ լիարժեք դասարան ձեւավորեն, իսկ 5-րդ դասարանցիներին տանեն այն գյուղի 5-րդ դասարան, որ նրանք լիարժեք կրթություն կարողանան ստանան։

NEWS.am-ը խոսեց Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Թագուհի Աթայանի հետ: Վերջինս հայտնեց, որ ինքը տեղյակ է նախարարի հայտարարության մասին, առարկայական քննարկումներ դեռ չեն եղել: Չնայած կարծում է, որ դպրոցի աշակերտների տեղափոխմամբ գյուղն էլ կդատարկվի, սակայն նշում է, որ եթե համապատասխան հրաման լինի նախարարության կողմից իրենք կընդունեն:

«Դպրոցում սովորում է երկու աշակերտ, 8-րդ դասարանցի՝ իմ եղբոր տղան եւ այս տարի առաջին դասարանցի ենք ընդունել՝ աղջիկ երեխա է: Ընտանիքը երեսուն տարի ապրում է Գեղաքարում: Ես լսել եմ նախարարի հայտարարությունը մեր դպրոցի մասին: Եթե որոշեն այլ համայնքի դպրոց տեղափոխել, բնականաբար, կընդունենք, բայց ես ճիշտ չեմ համարում: Մեր համայնքում խնդիրն այնպիսին է, որ ձմռանը ճանապարհներն անանցանելի են լինում, իսկ ամենամոտ համայնքը Խաչաղբյուրն է, որը մեզնից մոտ 7 կմ հեռավորության վրա է գտնվում: Խնդիրներ շատ կան. մի երեխան ժամը 12-ի կողմերն է ավարտում, մյուսը՝ երկուսի»:

Հաջորդ խնդիրը, ըստ տնօրենի, այն է, որ գյուղի հիմնական բնակիչները դպրոցի աշխատողներն են, այսինքն եթե դպրոցը փակվի, գյուղը կդատարկվի, էլ բնակիչ չի մնա: Դպրոցի անձնակազմը 10 հոգի են՝ 5 ուսուցիչ, 1 տնօրեն, 4-ը՝ ուսումնաօժանդակ աշխատակիցներ:

«Բնականաբար, ես էլ կտեղափոխվեմ գյուղից, մեկ վայրկյան չեմ մնա,այլ տեղ կգտնեմ աշխատանք: Գյուղը դպրոցով, մանկապարտեզով, մշակույթի տնով է գյուղ»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Թագուհի Աթայանը՝ շեշտելով, որ միայն դպրոցն է պահում գյուղը, անգամ մանկապարտեզ ու մշակույթի տուն չկա:

Ավելի վաղ NEWS.am-ը անդրադարձել էր Գեղաքարի միջնակարգ դպրոցին: Դպրոցը գործում է գյուղի նախկին խանութի շենքում: Գեղաքարի գյուղապետարանի աշխատակազմից հայտնել էին, որ գյուղում գրանցված բնակիչների թիվը 175 է, գյուղացիների հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու հողագործությունն է: Գյուղը չունի ո՛չ մանկապարտեզ, ո՛չ մշակույթի տուն: Գյուղին կցված է բուժքույր, որն անհրաժեշտության դեպքում օգնություն է ցուցաբերում: Գյուղապետարանի շենքն էլ քարուքանդ վիճակում է գտնվում: Այս պայմաններում աշխատում են, ապրում: Գյուղից շուրջ 7 կմ հեռավորության վրա Խաչաղբյուր գյուղն է, որտեղի խանութ էլ գնում են անհրաժեշտության դեպքում:

Հավելենք նաեւ, որ անդրադառնալով նմանօրինակ դպրոցների խնդիրներին՝ ԿԳՆ Արայիկ Հարությունյանը շեշտել էր որ ՀՀ նոր կառավարությունն ի տարբերություն նախորդների, դեմ է դպրոցների օպտիմալացման ծրագրին։

Դպրոցների խնդիրների ուսումնասիրությունը նախարարությունը սկսել Է 2018թ.–ին։ Մի քանի դպրոցների մասին որոշումներ արդեն կայացվել են։ Այս տարի գործընթացը եւս շարունակվելու է`մինչեւ որ բոլոր դպրոցների խնդիրներին համապատասխան լուծումներ գտնեն: