Վիեննայում նշմարված ծիլերը. ի՞նչ խոսեցին համանախագահները, Փաշինյանն ու Ալիևը
«Ժամանակ» թերթը գրում է.
«Բանակցային գործընթացում չի եղել բեկում, չի եղել հեղափոխություն, բայց սկսվում է մի պրոցես, որը թույլ է տալիս խոսել միմյանց հետ, լսել միմյանց տեսակետները, օրակարգերը: Ավստրիայի հայ համայնքի հետ հանդիպմանն այդպես է գնահատել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ իր հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով, թե կարևոր է այդ պրոցեսում հասկանալ՝ արդյո՞ք հնարավոր է պահպանել սահմանի կայունությունը, թույլ չտալ զոհեր, արդյո՞ք սահմանամերձ գյուղերի բնակիչները կարող են ապրել իրենց բնականոն կյանքով, հնարավո՞ր է խոսել ու պայմանավորվել այդ ամենի մասին՝ ստեղծելով բանակցության համար նպաստավոր մթնոլորտ:
Նիկոլ Փաշինյանը չի անդրադարձել, թե արդյո՞ք քննարկվել է Արցախը բանակցային ձևաչափ վերադարձնելու խնդիրը: Այդ հարցը չեն շոշափել նաև Մինսկի խմբի համանախագահներն իրենց տարածած ամփոփիչ հայտարարության մեջ: Մյուս կողմից՝ այստեղ թերևս զարմանալի բան չկա, և իրավիճակը առավել քան պարզ է: Գործնականում դիրքորոշումները կողմերի միջև խիստ հակասական են, ըստ այդմ՝ որևէ հիշատակում անկասկած լինելու էր հերթապահ: Մյուս կողմից՝ այս տեսանկյունից հիշատակման բացակայությունը՝ թեկուզ, այսպես ասած, մերժողական տոնով, արդեն իսկ հատկանշական և հետաքրքիր փաստ է: Միաժամանակ, ամենից հետաքրքիր նորությունը, որ կա համանախագահների հայտարարության մեջ, և ինչի մասին նաև Հայաստանի վարչապետի աշխատակազմն է հայտնել հաղորդագրությամբ, այն է, որ կողմերը պայմանավորվել են կատարել մարդասիրական միջոցառումներ:
Ինչ է սա նշանակում, դեռ պարզ չէ: Այսինքն՝ պարզ է, թե ինչ է նշանակում մարդասիրական, սակայն պարզ չէ, թե հատկապես ինչ միջոցառման մասին է խոսքը: Այդ իմաստով, իհարկե, առաջին թիրախային հասցեատերը Ադրբեջանն է, քանի որ հայկական կողմը ամենևին չի տվել մարդասիրության հարցում կասկածի տեղիք: Արդյո՞ք Ադրբեջանը, ի վերջո, դրական կարձագանքի Հայաստանի վարչապետի տիկնոջ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը, որին միանալը Ադրբեջանի նախագահի կինը ամիսներ առաջ մերժել էր, թե՞ մարդասիրական միջոցառում ասելով՝ նկատի է առնվում գերիների փոխանակումը:
Մարդասիրական նախաձեռնությունների հանգամանքը, անշուշտ, հետաքրքիր է, սակայն առաջին հերթին նաև նրանով, թե Ադրբեջանը որքանով է համարժեք լինելու այդ խնդրին և հավատարիմ լինելու այդ պայմանավորվածություններին, որովհետև այդ պարագայում գործնականում անհամատեղելի են թվում մարդասիրությունն ու հայատյացության պաշտոնական քարոզը: Ինչպե՞ս է Ադրբեջանը «համատեղելու» դրանք, կամ որի՞ց է հրաժարվելու: Իր հերթին այս հանգամանքը հիմք է տալիս գնահատել իրողությունը նաև այն տեսանկյունից, որ պայմանավորվածությունը որոշակի պատասխանատվության շրջանակ է սահմանում Բաքվի համար: Իհարկե, այստեղ խնդիրը պատրանքները չեն, այլ այն, որ հայկական կողմը կարող է այդպիսով տնօրինել խաղաքարտ, որը կօգտագործի Բաքվի հակամարդասիրական քաղաքականության շարունակության դեպքում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին