Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարած անձը նշանակվել է ԲԷՑ-ի Արևմտյան մասնաճյուղի տնօրեն
««Փաստ» թերթի տեղեկություններով՝ ուշագրավ նշանակում է արվել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում: Պետական այս կազմակերպության Արևմտյան (Գյումրի) մասնաճյուղի տնօրեն է նշանակվել Արսեն Գաբրիելյանը: Այս անուն-ազգանունը գուցե շատերին ոչինչ չասի, սակայն պարզվում է, որ նա բավականին «հայտնի» է եղել մոտ 3 տարի առաջ: Առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու կասկածանքով 2016թ. փետրվարի 29-ին նա ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով: Բանն այն է, որ փաստացի Գաբրիելյանին պատկանող ՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի իրական ծավալը երեք տարի շարունակ ներկայացվել է շատ ավելին: Արդյունքում, ըստ ՔԿ հաղորդագրության, հափշտակվել է 95 մլն դրամ: Այնուհետ գործը կարճվել է, քանի որ վնասն ամբողջությամբ հետ է վերադարձվել ՀԷՑ-ին:
Այդ ժամանակահատվածում Գաբրիելյանը զբաղեցրել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրացման տնօրենի տեղակալի պաշտոնը և ի պաշտոնե ղեկավարել է արտադրող կայաններից էլեկտրաէներգիայի գնման և վաճառքով զբաղվող՝ ՀԷՑ-ի համապատասխան ստորաբաժանման աշխատանքները:
Ուշագրավ է, որ այդ տարիներին նույն ՀԷՑ-ը խոսում էր կորուստների 14 տոկոսի նվազեցման անհնարինության մասին, մինչդեռ այսօր դրանք 9 տոկոս են կազմում:
Փաստացի «նոր Հայաստանում» պետական կառույցում պաշտոնի է նշանակվում անձ, ով, ըստ էության, ժամանակին օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ առանձնակի խոշոր չափերի հափշտակությամբ է զբաղվել:
Իսկ Պետական վերահսկողական ծառայությունը, իրավապահ մարմինները մշտապես խոսում են կոռուպցիայի ու արատավոր այլ երևույթների դեմ պայքարի մասին, այդ թվում, ի դեպ, ԲԷՑ-ում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին