Թուրքիան չի կարողանա առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնության փոխել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը
Թուրքիան չի կարողանա փոխել Ստամբուլում Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակն առանց ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնության, հաղորդում է Euronews-ը՝ վկայակոչելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչին: Կազմակերպությունում հայտարարել են, որ թանգարանը մզկիթի վերածելու մասին որոշումը պետք է ընդունի Համաշխարհային ժառանգության համապատասխան կոմիտեն:
Էրդողանը մարտի 24-ին Հունաստանի անկախության տոնի նախօրեին խոսել էր տաճարը մզկիթի վերածելու հնարավորության մասին։ «Դա բացառված չէ։ Ինչպես գիտեք, մզկիթը 1935թ․ վերածվել է թանգարանի, ինչն արտացոլում է Ժողովրդական հանրապետական կուսակցության մտածողությունը։ Մենք նաեւ կարող ենք քայլ կատարել եւ փոխել դա»,- ասել էր նա։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ համաձայն չէ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու գաղափարի հետ, քանի որ դա լուրջ հետեւանքների կարող է հանգեցնել։
Սակայն մարտի 27-ին Էրդողանը հայտարարել էր, որ Ստամբուլի Սբ. Սոֆիայի տաճար-թանգարանի կարգավիճակը մզկիթի փոխելը յուրատեսակ պատասխան կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք եւ Գոլանի բարձունքների նկատմամբ այդ պետության ինքնիշխանությունը ճանաչելու որոշմանը:
Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության նշանավոր հուշարձան է։ Այն կառուցվել է 532-537 թվականներին՝ Հուստինիանոս կայսեր հրամանով, որը որոշել էր հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը, ինչպես այն ժամանակ անվանում էին Բոսֆորի ափերին գտնվող այդ քաղաքը:
1453 թվականից այնտեղ մզկիթ է գործում։ 1935 թվականին Սուրբ Սոֆիայի տաճարը դարձավ թանգարան։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին