Ինչո՞ւ է Կոնստանտին Օրբելյանն ազատվել աշխատանքից. Մշակույթի նախարարության պարզաբանումը
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցվել են՝ ՊՈԱԿ-ների մասին օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, ըստ որի, տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հետ մեկտեղ անձն իրավունք չունի զբաղեցնել մեկ այլ պաշտոն՝ բացի մանկավարժական, ստեղծագործական և գիտական աշխատանքից: Tert.am-ի հետ զրույցում պարզաբանեց Մշակույթի նախարարության իրավաբանական վարչության պետ Անուշ Ղազարյան:
«Հաշվի առնելով այս հանգամանքը, պարոն Օրբելյանին և՛ գրավոր, և՛ բանավոր մի քանի անգամ զգուշացվել է հրաժարվել կամ գեղարվեստական ղեկավարի, կամ տնօրենի պաշտոնից: Պարոն Օրբելյանը հրաժարվել է այս հանձնարարականը կատարել, այդ պատճառով մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազելի Ղարիբյանի հրամանով դադարեցվել են նրա լիազորությունները»:
Անուշ Ղազարյանը նաև պարզաբանեց, որ Կոնստանտին Օրբելյանը շարունակում է զբաղեցնել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը. «Գեղարվեստական ղեկավարին տնօրենն է նշանակում, տվյալ դեպքում տնօրենը հենց Կոնստանտին Օրբելյանն էր: Նախարարությունն իրավունք չունի գեղարվեստական ղեկավարին ազատելու, դա ՊՈԱԿ-ի տնօրենի իրավասությունն է»:
Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին