Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Դավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումները Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում «Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում են Հայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Նարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոն Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ը Շարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան 20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիր Լատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Գործողությունն ավարտված է. Ռուբիո Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. Միրզոյան

Դավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոՀայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԻրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. ՀեգսեթԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումըՎեդիում երեխաներին վերաբերող դեպքի առնչությամբ ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ուսումնասիրությունՇվեդիան արտաքին հետախուզության ծառայություն կստեղծի«Կեցցե՛ Հայաստանը, կեցցե՛ Ֆրանսիան և կեցցե՛ Գյումրին». Էմանուել ՄակրոնԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության կարգավորումը կարող է տևել երկու-երեք շաբաթ. Թրամփ«Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում. կարևորվել է դիվանագիտական դպրոցների միջև համագործակցության ընդլայնումըՀայաստանը վերահաստատում է ժողովրդավարական ուղին՝ Եվրոպայի խորհրդին անդամակցության 25-ամյակի համատեքստումՄակրոնը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և տեսանյութ հրապարակելՔննարկվել են Հայաստան-Սլովակիա ռազմական համագործակցության հեռանկարներըԷմանուել Մակրոնի պետական այցը Հայաստան ավարտվել է
Մամուլ

Փոխնախարարից ազատվելու որոշումը բեկանվել է «ՔՊ»-ում

«168 Ժամ»-ը գրում է․

«ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը տեղակալ Վաչե Տերտերյանից ազատվելու որոշում է կայացրել:

Պապիկյանի ու առաջին տեղակալի հարաբերություները սրվել են հատկապես վերջին շրջանում ու, ասում են, հիմնականում՝ առանց լուրջ պատճառների:

168.am-ի տեղեկությունների համաձայն՝ հունվար-փետրվար ամիսներին աշխատանքային հանդիպում-քննարկումների ժամանակ հաճախ են նախարարի ու առաջին տեղակալի շփումները բանավեճի վերածվել:

Հատկապես կառուցվածքային փոփոխությունների շուրջ նրանց տարբեր մոտեցումները սկզբում նորմալ են ընկալվել, բայց գույները խտացել են հետո, երբ հայտնի է դարձել, որ Պապիկյանն իր համակուրսեցիների շրջանում տեղակալի թեկնածու է փնտրում:

Նախարարության ներսում տարածված մյուս վարկածն էլ այն է, որ նախկին իշխանությունից համակարգում մնացած Վաչե Տերտերյանն ինքն է հասկացրել նախարարին, որ համակարգում իրեն պահող բաներ քիչ կան, պատրաստ է թողնել ու հեռանալ նախարարությունից: Իսկ նրա հիասթափությունների պատճառը Սուրեն Պապիկյանի կողմից մի քանի անգամ իրեն շրջանցելու փորձերն են եղել:

Սուրեն Պապիկյանի մամուլի խոսնակ Արմինե Մուրադյանը 168.am-ի հետ զրույցում առաջին իսկ հարցից միանգամից հերքեց տեղեկատվությունը՝ նշելով, որ մնացած հարցերը լսելու իմաստ չի տեսնում:

Իսկ մեր մյուս հարցերը վերաբերում էին տեղեկատվությանը, թե որ պաշտոնի համար է եղել նախարար Սուրեն Պապիկյանի փնտրտուքը համակուրսեցիների շրջանում, և որ պաշտոնի առաջարկն է մերժել ծնունդով Արմավիրից համակուրսեցին, ով այս օրերին արտասահմանում է գտնվում ՝ ուսումնական ծրագրով:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանն իր տեղակալից հրաժարվելու մասին զեկուցել է նաև քաղաքական թիմի առաջնորդին, իսկ Նիկոլ Փաշինյանը որևէ դիրքորոշում չի հայտնել: Պապիկյանը, այդուհանդերձ, նոր տեղակալի թեկնածուի որոնումներով մարդկանց է հրավիրել հանդիպման, իսկ ընտրությունը կանգ է առել հենց արմավիրցի համակուրսեցու վրա։

Նրա ընկերը, սակայն, հրաժարվել է՝ ուսումնառության ավարտի հետ չհամընկնող ժամկետների պատճառով:

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության ներսում այս պատմությունը քննարկման նյութ է դարձել, և նոր կադրի որոնումները դադարել են ՔՊ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի միջամտության պատճառով:

Նա է Նիկոլ Փաշինյանին խնդրել, որպեսզի հաշվի առնելով համակարգի կառուցվածքային փոփոխությունները՝ չեղարկվի և օրակարգից ընդհանրապես հանվի Վաչե Տերտերյանի պաշտոնանկության թեման:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Հակոբ Սիմիդյանի միջամտության պատճառը ոչ այնքան Վաչե Տերտերյանին խնայելն է եղել, որքան Պապիկյանի կարողությունները ռեալ գնահատելը:

Նշենք, որ կառավարության նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Տարածքային կառավարման և զարգացման նախարարության տակ կմիավորվեն Կապի և տրանսպորտի նախարարության զգալի մասը և Էներգետիկայի նախարարությունը՝ բնական պաշարների գործառույթներով: Թերևս այս պատճառով էլ ՔՊ-ում համարել են, որ Սուրեն Պապիկյանի կարողությունները համադրելի չեն իր ղեկավարած սուպերնախարարության լիազորությունների հետ, ու որոշել են պահպանել Վաչե Տերտերյանին:

Հիշեցնենք, որ Վաչե Տերտերյանը Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում է դեռևս 1996թ.-ից: Նախարարությունում համարվում է Գյուղական ենթակառուցվածքների զարգացման ծրագրի գիտակ, ով իրականացնում է նաև համայնքների խոշորացման ծրագիրը: Թավշյա հեղափոխությունից հետո քչերից մեկն էր, որ չհայտնվեց քաղաքական մոտիվացիայով պաշտոնանկ արվածների ցանկում»։