Ո՛չ շարժական, ո՛չ անշարժ գույք. Լենա Նազարյանի հայտարարագիրը
«Փաստ» թերթը գրում է.
«Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ ի տարբերություն 2017թ. տարեկան հայտարարագրի, 2018թ. հայտարարագրում անշարժ գույքի վերաբերյալ տվյալներ չկան: 2017թ. տարեկան հայտարարագրում առկա էր տվյալ 27 200 000 արժողության բնակարանի մասին: 2018թ. հայտարարագրում շարժական գույք եւս հայտարարագրված չէ:
Հայտարարատու պաշտոնատար անձի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 1 000 000 ՀՀ դրամ: 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցը որեւէ փոփոխության չի ենթարկվել՝ կրկին 1 միլիոն դրամ է կազմել:
Լենա Նազարյանի եկամուտների հանրագումարը 2018 թվականին կազմել է 6 537 640 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է աշխատավարձից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին