Ի՞նչ սպասել. հավերժական հարց Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ, եւ պարզ պատասխան
«Ժամանակ» թերթը գրում է.
«Ի՞նչ սպասել Վիեննայի հանդիպումից: Դա է Փաշինյան-Ալիեւ հերթական հանդիպման տեղեկությունից հետո Հայաստանում ամենից հաճախ հնչող հարցերից մեկը, որ դիտարկվում է հասարակական-քաղաքական հարթակներում:
Այդ հարցն իհարկե հնչում է բարձր մակարդակով բոլոր այդօրինակ հանդիպումների ընթացքում, եւ գործնականում պետք է արձանագրել, որ հարցը, հավանաբար, Հայաստանի հանրային կյանքում դարձել է մեխանիկա: Մեխանիկա այն իմաստով, որ հասարակության եւ քաղաքական շերտերի մոտ արցախյան հարցի վերաբերյալ հարցադրումները գործնականում հնչում են այդօրինակ հանգրվանների ելակետով: Եթե Փաշինյանն ու Ալիեւը, կամ դրանից առաջ Սարգսյանն ու Ալիեւը, կամ Ռոբերտ Քոչարյանն ու Ալիեւը հանդիպում են կամ հանդիպելու են, հանրությունը, քաղաքական սուբյեկտները դիտարկում են հարցը, հնչեցնում են՝ ի՞նչ սպասել, ի՞նչ է լինելու:
Երբ հանդիպում չկա, մեծ հաշվով, չկա հարցը, կամ չկան հարցեր:
Այլ կերպ ասած, մենք պետք է մտածենք «տնային աշխատանքի» մասին, ըստ այդմ այն մասին, թե ինչ ենք ներկայացնելու աշխարհին՝ թե՛ հանդիպումների ընթացքում, թե՛ արտաքին քաղաքականության ասպարեզում ընդհանրապես: Մի բան, որ հարեւան Ադրբեջանում տեղի է ունենում վաղուց, գործնականում բոլոր մակարդակներում: Նրանք հանդիպումներում չէ, որ ինչ-որ բան են փնտրում: Նրանք իրենց փնտրածն ու իրենց կարողությունների չափով գտածն են փորձում կապիտալիզացնել հանդիպումներում:
Բարեբախտաբար, նրանց այդ ռազմավարությունը չունի ամենակարեւորը՝ ժողովրդավարական կարգ եւ իրականացվում է ամբողջատիրական-ավտորիտար իշխանական համակարգի, խանական համակարգի պայմաններում: Հակառակ դեպքում, Ադրբեջանի ռազմավարությունը՝ հատկապես անցնող քառորդ դարում հայկական կողմի խորքային ռազմավարության բացակայության կամ սխալ ելակետերի պարագայում, Բաքվի համար մինչ այժմ տված կլիներ շատ ավելի շոշափելի արդյունքներ:
Թավշյա հեղափոխությունը Հայաստանին տվել է այդ առանցքային առավելությունն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորություն, քանի որ մեծացրել է երկու կողմերում առկա իրողությունների քաղաքակրթական կոնտրաստը՝ հօգուտ հայկական կողմի: Բայց այն կարող է դարձյալ խամրել, եթե չհամալրվի կամ չուղեկցվի հենց ռազմավարական լրջագույն բացը լրացնելով: Այդ իմաստով, մարտի 12-ին Ստեփանակերտից հնչած ելույթը մեզ՝ իբրեւ հանրույթ, տվել է արցախյան հարցում տնային աշխատանքի բավականին մեծ դաշտ եւ հնարավորություն:
Ըստ այդմ, հենց այդ ուղղությամբ պետք է հնչեն հարցերը՝ ինչ սպասել: Ինչ սպասել ոչ թե հանդիպումներից, այլ ինչ սպասել ինքներս մեզնից, որպես հանրություն՝ ինչ սպասել իշխանությունից, ընդդիմությունից, մամուլից, փորձագիտական, հետազոտական, ուղեղային կենտրոններից: Ինչ գաղափարներ սպասել արցախյան հարցի, այդ համատեքստում ռեգիոնալ ապագայի, քաղաքական եւ տնտեսական նախաձեռնությունների շուրջ գաղափարների առումով, որոնք կլինեն իշխանականից մինչեւ հետազոտական սուբյեկտների միջազգային գործընկերների հետ գործակցության ու երկխոսության բովանդակություն, առարկա: Եվ ինչ սպասել Հայաստանում տնտեսական հեղափոխության ընթացքից, որը պետք է ձեւավորի այդ ամենի բազան: Այդ ուղղությամբ կենտրոնացնելով մեր ներուժը, մենք հանդիպումների պարագայում այլեւս ոչ թե կհարցնենք, թե ինչ սպասել, այլ կկանխորոշենք սպասելիքը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին