ԱՄՆ-ը համաշխարհային նավթային ընկերություններից պահանջում է հրաժարվել Վենեսուելայի հետ գործարքներից
Միացյալ Նահանգները աշխարհի նավթավերամշակման ձեռնարկություններին Վենեսուելայի հետ գործարքների կրճատումը շարունակելու ցուցումներ է տվել։ Հակառակ դեպքում նրանք նույնպես կենթարկվեն պատժամիջոցների, նույնիսկ եթե այդ գործարքները արգելված չեն ԱՄՆ-ի կողմից նախկինում սահմանված պատժամաիջոցներով՝ հայտնում է Reuters-ը։
Այս քայլը պայմանավորված է նրանով, որ Վաշինգտոնը փորձում է տապալել նախագահ Նիկոլաս Մադուրոյի իշխանությունը՝ հօգուտ ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի։
Ավելի վաղ այս տարի ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ էր սահմանել Վենեսուելայի նավթային արդյունաբերության դեմ, սակայն որոշ ընկերություններ շարունակում էին երկրին Հնդկաստանից, Ռուսաստանից եւ Եվրոպայից վառելիք մատակարարել։
Վաշիգտոնը հատկապես ձգտում է դադարեցնել բենզինի եւ նավթամթերքների մատակարարումները, որոնք օգտագործվում են Վենեսուելայի հում ծանր նավթին խառնելու համար, որպեսզի այն արտահանման համար պիտանի լինի։ Ավիացիոն եւ դիզելային վառելիքը պատժամիջոցներից կազատվեն մարդասիրական նկատառումերով։
Լրատվամիջոցի աղբյուրները հայտնել են, թե Պետդեպարտամենտը հստակ հասկացրել է, որ նավթի առեւտրի ցանկացած տեսակ, լինի դա ուղիղ, անուղղակի, թե բարտերային, պատժամիջոցների խախտում կհամարվի։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին