ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ. Զախարովա
Այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը քննարկվելու են բոլոր հարցերը։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչ կմաղթեր ՌԴ-ն ՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, հակամարտության կողմերին Վիեննայում վաղվա հանդիպմանը։
«Բոլոր մաղթանքները, այստեղ հարցն այնքան մաղթանքները չեն, որքան անմիջականորեն վերլուծությունը... Իրավիճակի ողջ վերլուծությունը կտրվի այդ հանդիպման ընթացքում»,- նշել է Զախարովան։
Հիշեցնենք, որ հայտարարվել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին