Վարչապետը լվանում է հպարտ քաղաքացիների ուղեղները
«168 ժամ» թերթը գրում է.
«Երեկ համայն հայությունը, և ոչ միայն, տեղեկացավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարկով ձեռք բերված լվացքի մեքենա ունի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ վարկ ստանալու հնարավորություն չունի, քանի որ հաշիվների վրա դրված կալանք ունի։
Այս սրտաճմլիկ պատմությունը կլիներ կարեկցանքի արժանի, եթե չլիներ այդքան ծիծաղելի, իսկ ծիծաղելի լինելով՝ չլիներ այդքան ողբերգական։ Ազգային ժողովի ամբիոնն այլևս դարձել է էժանագին պոպուլիզմի տարածման հարթակ, իսկ դա ամենալավն իրականացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա մոտիվներն ակնհայտ են այնքան, որքան վարկով ձեռք բերված լվացքի մեքենայի պատմության հորինվածությունը։
Թավշյա հեղափոխությունն իրականացրել են ՀՀ շարքային, ըստ Նիկոլ Փաշինյանի վարկածի, ոչ միայն շարքային, այլև հպարտ քաղաքացիները։ Բայց հեղափոխության արդյունքները հասանելի են միայն քիչ թվով անհատների, որոնք հպարտ են նույնքան, որքան շարքայինները, սակայն ընտրյալ են այնքանով, որքանով քայլել են Նիկոլ Փաշինյանի հետ։
Ահա հենց նրանց համար է թավշյա հեղափոխությունը եղել այդքան բարեբաստիկ։ Բայց հպարտ քաղաքացիները կամ նրանց մի մասը նաև մտածող քաղաքացիներ են ու տեսնելով այդ ամենը, մտածում են, մտածելով՝ եզրահանգումներ են անում, եզրահանգումներ անելով՝ հասկանում են, որ թավշյա հեղափոխությունն իրենց հետ ամենևին կապ չունի։
Այդքանը հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանը, դրա համար Ազգային ժողովի ամբիոնից պատմում է իր՝ հասարակ քաղաքացի լինելու մասին պատմություններ, որոնք արժանահավատ են այնքան, որքան ուղղաթիռի՝ պարտադիր թռիչքներ իրականացնելու անհրաժեշտության մասին հորինվածքը։
Ինչ վերաբերում է լվացքի մեքենային, ապա այն, թերևս, պատահական չէր ընտրված, այլ խորհրդանշում էր նման պատմություններով քաղաքացիների ուղեղները լվանալու՝ վարչապետի ենթագիտակցական ցանկությունը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին