Հայաստանը բոլորի տունն է՝ նույնիսկ վատ ռեկտորների
Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե վատ ռեկտորները Հայաստանում տեղ չունեն: Թվում էր, թե հուզական հայտարարություն է, եւ որ ամենահարմար առիթի դեպքում նա կսրբագրի իրեն: Ցավոք, տեղի ունեցավ հակառակը: Ամենահարմար պահին նա պնդեց եւ ավելի սրեց իր ասածը:
«Այո, այս հեղափոխությունը սկսվեց ԵՊՀ-ի դռների բացումից: Այն ռեկտորը, որը չափահաս մարդու առաջ դուռ է փակում եւ ասում, թե դու չպետք է դուրս գաս լսարանից, նման ռեկտորները Հայաստանում անելիք չունեն: Այդ ռեկտորները պետք է հավաքեն իրենց իրերը եւ հեռանան, զբաղվեն իրենց գործերով: Կառավարությունն այդ նպատակով որեւէ անօրինական լծակ չի օգտագործի»,- ասել է նա:
Անկախ նրանից, թե բուհերում արխայիկ մտածողություն է, թե ոչ, անկախ նրանից, թե կառավարությունում արխայիկ մտածողություն է, թե ոչ, անկախ նրանից մեր հավաքականի ֆուտբոլիստները լավ են խաղում, թե ոչ, անկախ նրանից պատգամավորը լավ է աշխատում, թե ոչ, Հայաստանը բոլորի տունն է, եւ որեւէ մեկը իրավունք չունի նախարարին կամ ռեկտորին, պատգամավորին կամ ֆուտբոլիստին ասել, թե նա Հայաստանում անելիք չունի: Առավել եւս նման վտանգավոր ձեւակերպում չպետք է հնչի վարչապետի շուրթերից:
Հայաստանը սեւի եւ սպիտակի բաժանելը, արխայիկ եւ ոչ արխայիկ մտածողների բաժանելը ոչ մի լավ տեղ չի տանի: Ժամանակն է դադարեցնել հուզական կոչերը եւ հայտարարությունները, ժամանակն է զբաղվել կոնկրետ գործերով եւ նպաստել երկրի զարգացմանը եւ ժողովրդի կենսամակարդակի բարձրացմանը, որ ԱԺ նախագահը ստիպված չլինի հեռուստացույցը ապառիկով գնել:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին