Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասին Սուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում 2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանց Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Սիմոնյան Երբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատել ՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն Գրիգորյան ՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցը Ավելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասին Դավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումները Իրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում «Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում են

Lufthansa-ն նախազգուշացրել է տոմսերի սպասվող թանկացումների և չվերթների կրճատման մասինՍուրեն Պապիկյանը շրջել է Defence24 Days համաժողովի տաղավարներում2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ․ դիմումներն ընդունվում են առցանցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՀայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն ՍիմոնյանԵրբեմն պարզ լուծումները շատ դժվար է նկատելՀՀ-ԵՄ հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ․ Արմեն ԳրիգորյանՀՀ ԿԳՄՍ նախարարը միջազգային ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել է Իջևանի և Վանաձորի՝ UEFA-ի 4-րդ կատեգորիայի մարզադաշտերի կառուցման հարցըԱվելի աջակցող ձայներ ենք լսում Սփյուռքից. Միրզոյանը՝ Իրական Հայաստանի մասինԴավիթ Խուդաթյանը և Ղազախստանի ատոմային էներգիայի գործակալության նախագահը քննարկել են ոլորտում առկա միտումներըԻրանը Հորմուզի նեղուցով անցնելու նոր կարգ է գործարկում«Sardinia World Chess Festival 2026»․ Հայկ Մարտիրոսյանը և Էմին Օհանյանը առաջատարների շարքում ենՀայտնաբերվել է 414 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՆարեկ Մկրտչյանը դարձավ երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնԾանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 5-ից 6-ըՇարունակելու ենք հավաքել տեղեկություններ՝ ՀՀ պետականությանը սպառնացող վտանգների մասին. Գրիգորյան20 միլիոն եվրոյի վարկային համաձայնագիրԼատվիայի նախագահը պաշտոնական այցով կժամանի ՀայաստանԳործողությունն ավարտված է. ՌուբիոՀայաստանի և Թուրքիայի միջև երկխոսությունը հասունացել է այնքան, որ դրական արդյունքներ լինեն. ՄիրզոյանԱռաջին ընթերցմամբ ընդունվեց օնլայն կազինոների կայքերում և հավելվածներում ինքնաարգելափակման կոճակ ունենալու մասին նախագիծըԿասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱրուսյակ Ջուլհակյանն ընտրվեց ԱԺ պետական-իրավական հարցերի հանձնաժողովի նախագահԱՄՆ-ն հաստատել է Ուկրաինային աերոդինամիկ ռումբերի հնարավոր վաճառքըԴպրոցներում քարոզչության դեպքում օրենքը կգործի ամբողջ խստությամբ. ԿԳՄՍ նախարարը զգուշացնում էԵրևանում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» հանրային խաղահրապարակՍուրեն Պապիկյանը Վարշավայում մասնակցել է Defence24 Days համաժողովի բացման պաշտոնական արարողությանըԷկոնոմիկայի նախարարության և ԱԶԲ-ի համատեղ ծրագրով շարունակվում են տնկիների տրամադրման և ծառատնկման աշխատանքներըՏեսանյութերի ուսունասիրությունների արդյունքում վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրՊետք չի լինել հանճար՝ հասկանալու, որ եթե ՀՀ-ն ընդունի որպես իր քաղաքականության համար հիմք այն, ինչ ասում եք, բերելու է պատերազմիՎահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ արտաքին գործերի նախարարի առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով տեղակալ Օմրան Անվար ՇարաֆինՊԵԿ-ը բացահայտել է արտարժույթի առուվաճառքի ոլորտում մի շարք իրավախախտումներԱրաղչին Պեկին է այցելել Թրամփից մեկ շաբաթ առաջԱռաջարկվող փոփոխությունները մի քանիսն ենԿապահովվեն ոստիկանության ծառայողների սոցիալական լրացուցիչ երաշխիքներ. նախագիծՄիսաք Մանուշյանի այգում բացվել է «Հայ գյուտարարներ` գիտությունը ներսից դուրս» թեմատիկ խաղահրապարակըԱդրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պարարտանյութ և հացահատիկԹրամփը հայտարարել է «Ազատություն» նախագծի գործողության կասեցման մասինԱրարատ Միրզոյանն ու Սերբիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ«Երևանյան երկխոսություն» համաժողով. ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Սերբիայի ԱԳՆ գործող Գլխավոր քարտուղարի հետԱմբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ ենՀացիկ գյուղում բնակելի տնակ է այրվելԱՄՆ-ում կայացել է «Armenians in America 250» խորագրով հանդիսավոր ընդունելությունըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԲելառուսի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՀայաստանինԻրանի հետ հրադադարի ռեժիմը մնում է ուժի մեջ. ՀեգսեթԿԸՀ-ն իրականացրել է ՏԸՀ նախագահների ու քարտուղարների բաշխումը
Հայաստան

6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան

Ոստիկանության 6-րդ վարչության 12 աշխատակիցները, որոնցից մեկը զինված էր, մտել են Արմաշի ալյուրի գործարան: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Մոդուս Գրանում հոլդինգ»-ի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը:

Այս հոլդինգի մեջ է մտնում նշված գործարանը, որտեղ էլ տեղակայված է հոլդինգի գրասենյակը: Ընկերությունը, որը նախկինում հայտնի էր որպես «Մանանա գրեյն», մի քանի ոլորտում է բիզնես ծավալում՝ քարի հանքի շահագործում ու քարի մշակում, ընտանի կենդանիների համակցված կերերի գործարան, ալյուրի արտադրություն եւ այլն: Գուրգեն Նիկողոսյանի խոսքով՝ իրեն չեն տեղեկացրել, թե ինչ հիմքերով են խուզարկություն կատարում. «Ես հանրապետությունում չեմ եղել, եկել են զինված, 12 հոգով մտել հիմնարկ: Ու թուղթ ցույց չեն տվել»: 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի աշխատակիցները, ըստ հոլդինգի սեփականատիրոջ, դեռ հինգշաբթի օրվանից են սկսել ստուգումները, որը վերաբերում է հոլդինգի 2016-2018 թվականների աշխատանքներին:


«Ասում են, իբր ահազանգեր ունեն, որ բանվորներին ավելի քիչ ենք վճարում ցուցակով, բայց իրականում ավելին ենք վճարում: Ասացին՝ հարկերից խուսափում կա, ստվերային շրջանառություն: Ես ասացի, որ նման բան չկա: Բայց ապահովել եմ սենյակներով, իրենք էլ իրենց քննությունն են կատարում»:

Ստուգումների առաջին օրվանից հետո, Նիկողոսյանի պատմելով, թաղայինների, գյուղապետերի միջոցով, 6-րդ վարչության բաժանմունք են հրավիրել ընկերության աշխատակիցներին. «Սպառնացել են՝ եթե ճիշտը չգրեք, ձեզ կտանենք Երեւան: Ասել են՝ էն ընկերոջդ արդեն տարել ենք, գիտե՞ք 6-րդ վարչությունն ինչ ա: Ահաբեկել են մարդկանց: Իրենց սահմանադրական իրավունքն էլ խախտել են, չեն զգուշացրել իրավունքների մասին, որ կարող են ցուցմունք չտան: Բայց սպառնացել են: Մեր աշխատողներից մեկը քննությունից հետո եկավ ու մեր մյուս աշխատողների ներկայությամբ ասաց՝ ինձ ծեծեցին: Ասացի՝ գնա իրավաբանի մոտ, ոստիկանություն գնա, ՄԻՊ գնա: Ասաց՝ չէ: Մենք ունենք ձայնագրություն, որ աշխատակիցները պատմում են, ոնց են զեկուցագիր գրել: Այսօր էլ քարի հանքի պետին են հրավիրել Երեւան՝ 6-րդ վարչություն: Հարցաքննվող մեր աշխատակցին ասել են՝ մենք գիտենք, որ երկու ցուցակով եք աշխատավարձ ստանում, գրեք՝ ինչքան: Նա էլ ասել է՝ էդպես չի: Քննիչներն էլ ասել են՝ գրեք որ նոր տարուն փող եք ստացել՝ հավելավճար, որը չի գրանցվել: Նա էլ ասել է՝ ես հավելավճար չեմ ստացել»:

Գուրգեն Նիկողոսյանը պնդում է՝ իրավապահների նման գործողությունների պատճառով իր բիզնեսը տուժում է, հոլդինգն ունի մոտ 500 աշխատակից, բոլորը գրանցված են, բոլորի աշխատավարձերը վճարում է, բոլոր փաստաթղթերը կարգին են։

«Իմ հեղինակության հետ են խաղում, ես Հայաստանի հանրապետության քաղաքացի եմ: Գործունեություն եմ ծավալել 1992 թվականից, քանի իշխանություն է փոխվել, ես ի՞նչ մեղք ունեմ: Մեր աշխատանքը կաթվածահար են անում: Սա սեփականության իրավունքի ոտնահարում է: Քննությունը չի ավարտվել, բայց հիմա ուզում եմ հանրությունը տեղյակ լինի, որ նոր Հայաստանում նման ձեւ են վարվում: Չգիտեմ՝ կարող է սա մասնավոր անձերի խնդիր է, որոնք աշխատում են պետական ատյաններում: Մտածում եմ՝ եթե արագ պատասխան չստանամ այս ամենի համար, ամենը վաճառեմ ու գնամ Հայաստանից, որովհետեւ սա դարձել է ոչ թե պետություն, այլ՝ բռնապետություն: Իմ 8-րդ դասարանցի տղան ասում է՝ պապա, կարո՞ղ է գան ինձ էլ քննեն: Ուզում են վրաս գործ «կարեն»»: Այս առնչությամբ Aravot.am-ը մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ոստիկանությունից, որտեղից վստահեցրել են՝ ավելի ուշ կներկայացնեն դրանք: