Պորոշենկոն խոստացել է, որ արդեն 2021-2022 թվականներին Ուկրաինան կդադարի գազ ներկրել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է, որ արդեն 2021-2022 թվականներին երկիրը կդադարի գազ ներկրել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Դեռևս հունվարին Պորոշենկոն հայտարարել էր, որ 5 տարվա ընթացքում Ուկրաինան կդառնա էներգետիկ առումով անկախ երկիր: Նրա խոսքով՝ 2017 թվականին Ուկրաինան ներկրել է 14 մլրդ խորանարդ մետր գազ, անցյալ տարի այդ ծավալը նվազել է մինչև 10 մլրդ:
Ուկրաինայում նախագահական ընտրությունները նախատեսված են մարտի 31-ին: Նախագահի պաշտոնի համար կպայքարի 39 թեկնածու:
Հիշեցնենք, որ ավելի քան երկու ամիս նախագահի թեկնածուների վարկանշային աղյուսակը գլխավորում է ուկրաինացի շոումեն և հումորիստ Վլադիմիր Զելենսկին: Նրան հետևում են գործող նախագահ Պորոշենկոն և «Հայրենիք» կուսակցության ղեկավար Յուլյա Տիմոշենկոն:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին