Դպրոցի տնօրեն, գործավարուհի ձերբակալելով երկիրն առաջ չի շարժվի
Գրեթե բոլոր լրատվամիջոցները տեղեկացրին, թե «նոր» Հայաստանում տեղի է ունեցել հերթական ձերբակալությունը: Այս անգամ ձերբակալվել են Կարինե Լազարյանն ու Մարիամ Մելքոնյանը: Ոչ, նրանք թմրավաճառներ չեն, զենքի առեւտրով չեն զբաղվում, հանցավոր խմբավորման անդամներ չեն, բնակարանային գողեր չեն: Նրանք Գյումրու թիվ 27 դպրոցի տնօորենն ու գործավարուհին են:
Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, թե մարտի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով քննիչի որոշմամբ որպես կասկածյալ ձերբակալվել են Գյումրի քաղաքի բնակիչներ Կարինե Լալազարյանն ու Մարիամ Մելքոնյանը։
Ստացվում է, որ հատկապես կարեւոր գործերով քննիչը զբաղվում է խեղճ ու կրակ, աղքատ, ծայրը ծայրին հազիվ հասցնող դպրոցների տնօրեններով եւ ուսուցիչներով: Նույն հաղորդագրությունում նշվում է, թե Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 311 հոդվածի եւ 38-39 հոդվածների հատկանիշներով։
Ձերբակալվում են մանկավարժներ, ձերբակալվում են կանայք, նրանց ներկայացվում է մեղադրանք, այդ մասին հայտնում են բոլոր լրատվամիջոցները, նրանց կյանքը փոխվում է: Ընդ որում, չի նշվում, թե նրանք ինչում են կասկածվում: Միայն դատելով առաջադրված մեղադրանքներից, կարող ենք ենթադրել, որ մեղադրվում են կաշառք վերցնելու մեջ:
Ոմանք կասեն, որ եթե վերցրել են, ապա ինչու չպատժել: Կասեն ու կանցնեն, բայց մի՞թե հարյուր հազարավոր մարդիկ փողոց էին դուրս եկել, որ տնօրեն ու ուսուցիչ, մանկապարտեզի դաստիարակ ու գյուղապետի օգնական ձերբակալվի կամ կալանավորվի: Ոչ: Մարդիկ դուրս էին եկել, որ Հայաստանը վերջապես զարգանա, մարդկանց կենսամակարդակը բարձրանա, արդարություն հաստատվի:
Հիմա չկա կենսամակարդակի աճ, չկա, արդարություն, բայց կան բազմաթիվ քրեական գործեր, ձերբակալվածներ եւ կալանավորվածներ: Այն երկիրը որը դպրոցի տնօրեն ու գործավարուհի, դաստիարակ ու դայակ է ձերբակալում առաջընթացի ճանապարհով չի կարող գնալ եւ հաստատ այսպես երկիր չեն զարգացնում:
Իրավիճակ փոխեք, խաղի կանոն փոխեք, դպրոցի բյուջեն ավելացրեք, տնօրենի ու ուսուցչի աշխատավարձ բարձրացրեք եւ նոր կարգազանցներին, օրինախախտներին ձերբակալեք կամ բանտարկեք: Իսկ հիմա այն ինչ անում եք ծիծաղելի է եւ ամոթալի:
Մյուս կողմից ինչ սպասել քնննչական կոմիտեից, եթե ԿԳ նախարարն է վազելով դպրոց մտնում, որ տեղում բացահայտի ծաղիկի եւ փուչիկների համար փող հավաքող «բանդային»:
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին