«Դրանք չափազանց շոկային և հուզիչ էին սուտ լինելու համար». Մայքլ Ջեքսոնի նախկին ընկերը մեկնաբանել է փոփի արքայի դեմ հնչած մեղադրանքները
Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի նախկին ընկեր ռաբբի Շմուլի Բոտիչը մեկնաբանել է հանգուցյալ երգչի անվան շուրջ մանկապղծության վերաբերյալ սկանդալը:
Ինչպես գրում է Daily Mirror-ը, Բոտիչը նշել է, որ հավատացել է «Լքելով Նևերլենդը» ֆիլմում հնչած մեղադրանքներին, քանի որ դրանք չափազանց շոկային և հուզիչ են սուտ լինելու համար:
Նա հավելել է, որ Ջեքսոնը չէր կարող գտնվել երեխաների կողքին մանկապղծության մեղադրանքներից հետո, որոնք ի հայտ եկան 1990-ականներին:
«Մենք երբեք չենք լսել մեղադրանքներ, որոնք այդքան մանրամասն կլինեն», - ասել է Բոտիչը:
Փոփի արքայի նախկին ընկերը հավելել է, որ նախկինում չի հավատացել Ջեքսոնին ուղղված մեղադրանքներին, սակայն զգացել է, որ ավելի լավ է դադարեցնել շփումը նրա հետ:
Հիշեցնենք, որ «Լքելով Նևերլենդը» ֆիլմում ներկայացված են Ջեյմս Սեյֆչաքի ու Ուեյդ Ռոբսոնի պատմությունները, համաձայն որոնց՝ տղաները 10 և, համապատասխանաբար, 7 տարեկանում ընկերացել են երգչի հետ, իսկ հետո դարձել նրա սեռական բռնության զոհերը: Ֆիլմում Ռոբսոնը և Սեյֆչակը կիսվում են փոփի արքայի մասին տհաճ հիշողություններով, որոնց մասին լռել էին տարիներ շարունակ:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին