«Բարձրագույն կրթություն ունեցող մայրս ամեն օր մաքրում էր բարաքը, լվացք անում սառը ջրով». Մարգարիտա Սիմոնյանը հիշել է բարդ մանկությունը
Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը Instagram-ում հրապարակում է արել սոցիալապես անապահով ընտանիքներում երեխաների խնամակալության վերաբերյալ։ Նա հետեւորդներին հարցրել է՝ արդյոք նրանք երեխաների կվերցնեին ծնողներից, ովքեր նրանց մեծացնում են աղքատության ծայրահեղ պայմաններում՝ «առանց ջրմուղի, ջեռուցման, խոհանոցի եւ զուգարանակոնքի»։ Խոսքը ռուսական ստանդարտների եւ սոցիալական ծրագրերի մասին է, սակայն այդ խնդիրների պրիզմայով նա պատմել է իր բարդ մանկության մասին, այն մասին, թե ինչ բարդ պայմաններում է մեծացել... Մարգարիտա Սիմոնյանը հրապարակումն ուղեկցել է տան լուսանկարով, ուր մի ժամանակ ապրել է եւ սեւ-սպիտակ կադրով, որում պատկերված է մայրկի եւ քրոջ՝ Ալիսայի հետ։
«Շնորհակալություն, որ ձայների ճնշող մեծամասնությամբ՝ ինձ ու քրոջս չէիք խլի սիրող ծնողներից միայն այն պատճառով, որ մենք աղքատության պայմաններում ենք ապրել։ Մայրս ամեն օր մաքրում էր մեր բարաքը, լվացք անում սառը ջրով, որը բերում էր փողոցից, մեր հագուստն ու բարուրը արդուկում էր ժամերով, քանի որ կարծում էր, որ չարդուկվածները հիգիենիկ չեն։ Անձամբ էր փայտ կոտրում, կրակ անում, էլեկտրական օջախի վրա պատրաստում երկու մետրանոց նախասենյակում... Երբ մի քանի ընտանիք, որոնց մի մասը թմրամոլներ են եւ հանցագործներ, հարեւան ավերակներ են կիսում եւ ընդհանուր բակ, որը տանում է դեպի քաղաքային աղբանոց, մկներն անխուսափելի են, նույնիսկ եթե քլոր օգտագործես։ Երբ քո բարաքի պատն ընդհանուր է փողոցային զուգարանի հետ, որը մի քանի ընտանիք են կիսում, հնարավոր չէ այդ պատից մաքրել բորբոսը՝ անկախ այն ամեն օր «լավանալու» եւ զուգարանը «ներկելու» օրիգինալ առաջարկից... Մայրս, որը այս պայմաններում երկու երեխա է մեծացրել եւ ունի բարձրագույն փիլիսոփայական կրթություն, կատարում էր ցանկացած աշխատանք՝ տանը գործող, շուկայում ծաղիկ վաճառող, մինչ մենք բակում էինք։ Եվ ամեն օր մեզ նախ երաժշտական ու գիմնաստիկայի դասերի էր տանում, հետո՝ հատուկ դպրոց»,- գրել է նա։
Հիշելով հոր մասին՝ Մ. Սիմոնյանը նշել է, որ նա գերազանցությամբ ավարտել էր պոլիտեխնիկական համալսարանը եւ աշխատում էր որպես սառնարանների վերանորոգման մասնագետ եւ վազվզել է, որքան կարողացել է. «Այնքան է աշխատել, որ երբ ես 10 տարեկան էի, մենք նոր բնակարան տեղափոխվեցինք»,- գրել է Սիմոնյանը՝ նշելով, որ միշտ պայքարելու է մեխանիզմների դեմ, որոնք «քայքայում են ընտանիքներն աղքատության պատճառով»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արմավիրի քրեական ոստիկանները հայտնաբերել են ոսկյա զարդերի խանութից կողոպուտ կատարած երիտասարդին