ՀՀ-ն անցել է «կարմիր գիծը», հայ-ամերիկյան ոչ միանշանակ հարաբերություններում ևս մի բացասական կնճիռ ավելացավ
«168 ժամ» թերթը գրում է.
«Այս հայտարարությունից ավելի բացասական արձագանքը կարող էր միայն ուղիղ մեղադրանքը լինել: Այո, պետք է արձանագրել, որ սիրիական առաքելությամբ Հայաստանը հայ-ամերիկյան ոչ միանշանակ հարաբերություններում ևս մի բացասական կնճիռ ավելացրեց: Ես ակտիվ նամակագրական կապի մեջ եմ վաշինգտոնյան Հանրապետական ուղղվածություն ունեցող ուղեղային կենտրոնների ազդեցիկ փորձագետների հետ, որոնք ներգրավված են ԱՄՆ-Եվրասիական ռազմավարության վերաիմաստավորման և վերաձևակերպման գործընթացի մեջ:
Նշածս փորձագետների մեծ մասի համար Հայաստանն այս քայլով անցել է «կարմիր գիծը»»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել «ԱՐԴԻ» հիմնադրամի Եվրո-ատլանտյան հետազոտությունների ծրագրի համակարգող, Բրիտանական Լեսթերի Համալսարանի Անվտանգություն, հետախուզություն և ռազմավարական հետազոտություններ բաժնի գիտաշխատող Էդուարդ Աբրահամյանը՝ անդրադառնալով օրերս ԱՄՆ Պետդեպի արձագանքին ՀՀ սիրիական մարդասիրական առաքելությանը:
Աբրահամյանն այն կարծիքին է, որ Հայաստանի ներգրավումը Սիրիայում՝ առանց ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կազմակերպությունների համապատասխան մանդատի, քաղաքական և իմիջային մեծ բացասական հետևանքներ է ունենալու երկրի համար:
«Ռուսաստանի դիրքերը, փաստորեն, Սիրիայում ամրապնդելու, Ասադի հետ որևէ գործարքի մեջ մտնելու գինն ինչո՞ւմ է, այլ կերպ ասած, ի՞նչ է ստանում Հայաստանն այս քայլի դիմաց, որը միանշանակ մեծ վնաս հասցրեց կոլեկտիվ Արևմուտքի հետ Հայաստանի, առանց այն էլ, մշուշոտ հարաբերություններին»,-ասել է նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա