Ֆեսբուքյան «գիտակցված» անտարբերությունը, կամ ռուսները ջղայնացե՞լ են
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» օրաթերթի տեղեկություններով, ՌԴ իշխանությունները բավական կոշտ վարքագիծ են սկսել դրսեւորել ՀՀ ղեկավարության հանդեպ: Դա հատկապես ակնառու դարձավ օրերս ռուսական առաջատար լրատվականներով հայաստանյան իշխանությունների գործողությունները «քլնգող» ռեպորտաժների թրոլներով:
Մասնավորաբար, «Ռաշա թըդեյ» լրատվականի ղեկավար, հայազգի Մարգարիտա Սիմոնյանը շատ կոշտ շեշտադրումներով հայտարարեց, որ այն, ինչ տեղի ունեցավ 2018–ին Հայաստանում, դասական արեւմտյան մանիպուլ յացիաների արդյունք էր, իսկ ռուսների համար ավելի անտանելի է այն հանգամանքը, որ այս փորձով հայ հեղափոխական «փորձագետները» փորձում են աջակցել ռուսական սեկտորին:
Թերթի տեղեկություններով, այսպիսի կոշտ արձագանքների հանձնարարություններն իջեցված են ռուսական իշխանությունների վերնախավից՝ հայ կառավարիչներին սթափեցնելու համար:
Մեր աղբյուրների պնդմամբ, այս գործում ինդիկատոր է հանդիսացել նաեւ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելու հանգամանքը: Սակայն այս պատմության մեջ կա եւս մի նրբագույն սեգմենտ. ՖԲ–ում այս թեման բավական նրբորեն շրջանցվեց, ինչը նույնպես պատահական չէր: Ըստ տեղեկությունների, կառավարության ղեկավարը իշխանությանը «հպատակ» օգտատերերին հորդորել է թեման «չբզբզել», որպեսզի կրակը հարկադրաբար չուժեղանա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա