«Արմենիա» ԲԿ–ից փախուստի է դիմել նախկինում 9 անգամ դատապարտված կալանավորը. մանրամանսեր
«Արմենիա» բժշկական կենտրոնից այսօր՝ փետրվարի 18–ին փախուստի դիմած կալանավորը նախկինում 9–անգամ դատապարտված է եղել։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1974թ. ծնված, նախկինում 9 անգամ դատապարտված Հայկ Վաչեի Գալստյանն, ով քաղաքացիական հիվանդանոցում գտնվում էր ստացիոնար բուժման մեջ, փախուստի է դիմել հիվանդասենյակի պատուհանից։
Հ. Գալստյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով)։
Ավելի վաղ «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը հայտնել էր, որ՝ կալանավորը անցյալ շաբաթ ևս փախուստի փորձ է կատարել, ինչը սակայն նրան չէր հաջողվել։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա