Ծեր է և գեր. Մաշա Ռասպուտինան ամուսնուն վռնդել է տնից
Հայտնի ռուս երգչուհի Մաշա Ռասպուտինան ամուսնուն` Վիկտոր Զախարովին, ավելորդ քաշի պատճառով վռնդել է ամառանոցից:
Վիկտորը խոստովանել է, որ Ռասպուտինան մեծ ուշադրություն է դարձնում սննդակարգին և բազմիցս իրենից պահանջել է նիհարել: Սակայն դա իր մոտ չի ստացվել, ինչն ամուսինների միջև վեճի պատճառ է դարձել:
«Նա ինձ ծեր և գեր անվանեց և հայտարարեց, որ իրեն այլևս պետք չեմ ու վռնդեց ամառանոցից: Ես էլ վիրավորվեցի, հավաքեցի իրերս ու տեղափոխվեցի Մոսկվայի բնակարան»,- StarHit-ին տված հարցազրույցում պատմել է Զախարովը, հաղորդում է Life.ru-ն:
Նա ասել է, որ Ռասպուտինայից հեռանալուց հետո սկսել է դիետա պահել: «Հիմա առավոտյան շիլա եմ ուտում, իսկ ճաշին և ընթրիքին` միս կամ ձուկ` բանջարեղենով: Բայց, անկեղծ ասած, նրա խոսքերից հետո, պատառը կոկորդս չի գնում»,- նշել է Զախարովը:
Նա չի բացառել, որ ինքն ու Ռասպուտինան կարող են բաժանվել: «Վախենում եմ, որ Մաշան այս ընթացքում ուրիշին կգտնի... և ստիպված կլինենք ամուսնալուծվել», - ընդգծել է երգչուհու ամուսինը:
Երգչուհի Մաշա Ռասպուտինան և գործարար և պրոդյուսեր Վիկտոր Զախարովն ամուսնացել են 1999 թվականին: Դա երգչուհու երկրորդ ամուսնությունն էր:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ