Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշարձանի տեղադրման դեմ բողոքը
Շվեյցարիայի բարձրագույն դատարանը մերժել է վերջերս Ժնևում կանգնեցված Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հուշարձանի դեմ արտահայտվող Ժնևի որոշ քաղաքացիների բողոքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է շվեյցարական Swissinfo-ն:
Լրատվամիջոցը գրում է, որ Դաշնային դատարանը փետրվարի 18-ին հրապարակված որոշմամբ մերժել է Ժնևի որոշ բնակիչների բողոքը, ովքեր նշում էին, թե «հուշարձանի կանգնեցումը կարող է հանգեցնել նրան, որ այն կդառնա ցույցերի կամ նույնիսկ հակամարտությունների վայր՝ հայ և թուրք համայնքների ներկայացուցիչների միջև»:
Այս որոշմամբ վերջ կդրվի հուշարձանի շուրջ երկար պատմությանը, որը կանգնեցվել է 2018-ի ապրիլին՝ բանավեճերից և հետաձգումներից հետո:
Հուշարձանի դիզայները ֆրանսիացի արտիստ Մելիք Օհանյանն է:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա