Վարդանաշեն համայնքում գյուղացիները պահանջում են չեղյալ համարել համայնքապետի ընտրության արդյունքները
Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքի բնակիչները դեմ են նորընտիր գյուղապետին։ Գյուղացիները հավաքվել են գյուղապետարանի հարևանությամբ և իրենց բողոքն են հայտնում ընդդեմ վերընտրված գյուղապետի։ «Նախկինում մեր գյուղի հետ ոչ մի կապ չունեցող քաղաքացիների են բերել գյուղ, ու ինչ-որ ձևով նրանց անունները հայտնվել են ընտրացուցակներում և ընտրություն են կատարել, որի արդյունքում մեր նախկին գյուղապետը շահել ա ընտրություններում։ Դրա համար ամբողջ գյուղը կանգնել է, պահանջում է, որ չեղյալ համարվի այս ընտրությունը»,-ասաց Վարդանաշենի բնակիչներից մեկը։
Գյուղացիներից մեկի խոսքով էլ՝ թեև փետրվարի 17-ի ընտրությունները եղել են օրինական, բայց նրանք պահանջում են աուդիտ․ «Արթուր Մանուկյանը, 10 տարի օգտվելով այն փաստից, որ եղել է գյուղապետ, ստեղծել է ցանց։ Բոլորս էլ գիտենք՝ Հանրապետականի ժամանակ ինչպես են աշխատել։ Էդ ամեն ինչը, աշխատանքը, ձևը օգտագործելով՝ նա այսօր կարողացել է շահել ընտրությունները։ Մենք խնդրում ենք Դավիթ Սանասարյանին՝ մարդ ուղարկի մեզ մոտ խորացված աուդիտ կատարելու համար։ Մենք ունենք լուրջ կասկածներ, որ չարաշահումներ են տեղի ունեցել»։
Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Հայաստանի մի շարք մարզերում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ։ Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքում առաջադրվել է երկու թեկնածու՝ Արթուր Մանուկյանը, ով նախկինում եղել է համայնքի ղեկավար և Ալեքսան Սարիբեկյանը: 283 ձայնով համայնքի ղեկավար է վերընտրվել անկուսակցական Արթուր Մանուկյանը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ