Մոուրինյոն չի բացառել, որ կաշխատի Ֆրանսիայի առաջնությունում
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացված Ժոզե Մոուրինյոն չի բացառել, որ կաշխատի Ֆրանսիայում: Նախօրեին պորտուգալացի մասնագետը ներկա էր եղել «Մոնպելյեի» եւ «Լիլի» միջեւ ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 25-րդ տուրի խաղին, որն ավարտվել է 0:0 հաշվով:
«Ինձ կարող եմ պատկերացնել «Լիգա-1»-ում մարզիչի կարգավիճակում: Արդեն աշխատել եմ 4 տարբեր երկրներում, եւ ինձ դուր է գալիս ծանոթանալ նոր մշակույթի հետ: Նոր առաջնությունում աշխատելը ֆանտաստիկ փորձ կլիներ ինձ համար:
Այս պահին ես հանգիստ եմ: Փորձում եմ ժամանակ անցկացնել ընտանիքիս ու ընկերներիս հետ: Միեւնույն ժամանակ, աշխատում եմ մարզչական աշխատանքի վերադառնալու ուղղությամբ: 2-3 ամիս առանց աշխատանքի մնալը նորմալ է: Սակայն, եթե ավելի երկար ես սպասում, դառնում է ավելի բարդ: Հույս ունեմ, որ կունենամ վերադառնալու հնարավորություն եւ կդառնամ ավելի ուժեղ»,- մարզիչի խոսքը մեջբերում է BT Sport-ը:
Հիշեցնենք, որ 56-ամյա Մոուրինյոն անգլիական ակումբը գլխավորում էր 2016 թվականից: Այդ ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» նվաճել է Անգլիայի Սուպերգավաթը, Անգլիական լիգայի գավաթը եւ Եվրոպայի լիգայի հաղթողի կոչումը: Պորտուգալացու պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2020 թվականի հուլիսը:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա