Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Էրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Ադրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումին Առաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համար Մոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերը Լատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ Գալջյան Ուկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչ Հյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել Սահմանադրությունում Սպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNN Քեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներում Այս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է  Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցեր

Վարչական պատասխանատվության է ենթարկվել իրավախախտ 9 վարորդԷրեբունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԱդրբեջանի տարածքով առաջին անգամ Հայաստան է ուղարկվել ալյումինԱռաջարկվում է 13 մլրդ դրամի վերաբաշխում կատարել 58 կմ ճանապարհների նորոգման, հիմնանորոգման, միջին նորոգման համարՄոսկվան այլ պետությունների և միջազգային կազմակերպություններին կոչ է արել Կիևից տարհանել իրենց անձնակազմերըԼատվիայի նախագահը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին«Ինչո՞ւ է Երևան-Աբովյան տրանսպորտը 300 դրամ»․ ԳալջյանՈւկրաինայում մայիսի 1-ից ի վեր զոհվել է առնվազն 70 խաղաղ բնակիչՀյուսիսային Կորեան կարևոր փոփոխություններ է կատարել ՍահմանադրությունումՍպասվում է, որ ԱՄՆ-ի առաջարկին Իրանը կպատասխանի մայիսի 7-ին. CNNՔեմբրիջում քննարկվել են Երևանի հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր ոլորտներումԱյս կիրակի Green Green-ը Հրազդանի կիրճում է Քննարկվել են «ԱԲ գործարանների» կառուցմանն առնչվող հարցերԳույքագրել ենք կոյուղատար համակարգի բոլոր խնդրահարույց հատվածներըԱնահիտ Մանասյանն այցելել է «Ագաթ» ՀԿ․ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հետ կապված խնդիրներըՎայքում բացված առաջին երիտասարդական կենտրոնը հնարավորություններ է ստեղծում 16 բնակավայրերի դեռահասների ու երիտասարդների համարՑԱԽԱԼ-ը դատապարտել է Լիբանանում Մարիամ Աստվածածնի արձանն անարգած զինվորի հետ կապված միջադեպըՌԴ-ից Ադրբեջանի տարածքով առաջին անգամ ալյումին է տեղափոխվել ՀայաստանԲարձր է գնահատվել Հայաստանի պատրաստակամությունը՝ ապահովելու Հռոմի կանոնադրության գործնական կիրառումըՎթարային ջրանջատում Արմավիրի մարզումՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիրԹրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցություններում բեկման և Ծոցում ռազմական գործողության կասեցման մասինՍպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՖրանսիայի նախկին նախագահ Սարկոզին պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվելԱվանի համայնքային ոստիկանները հայտնաբերել և ձերբակալել են 19-ամյա վարորդինԱննա Վարդապետյանն ընդունել է առաջին անգամ Հայաստան ժամանած՝ Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո ԱկանեինԼատվիայի օդային տարածք անօդաչու թռչող սարքեր են մտել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը հաջողությամբ կշարունակվի և կհասնի իր նպատակին. Ուրսուլա ֆոն դեր ԼայենՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ Նոր հնարավորություն՝ միգրացիոն և սահմանային մարտահրավերներին առավել արդյունավետ արձագանքելու համար․ ՆԳՆSTI ֆորումում Պարույր Հովհաննիսյանը հանդես է եկել ելույթովԿարևոր է մարդկանց միջև շփումների ակտիվացումը, զբոսաշրջության, ակադեմիական և մշակութային կապերի զարգացումըՔննարկվել են COP17-ին UNCTAD-ի հնարավոր ներգրավվածությանն առնչվող հարցերԼոռիում 24 ժամ ջուր չի լինիԵղեգիսի կիրճը զբոսաշրջային կարևոր վայր է դառնալու․ Կառավարությունը կներդնի շուրջ 10 մլն դոլարՀօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է շուրջ 14 միլիոն 464 հազար ԱՄՆ դոլարի գույք և դրամական միջոցՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է․ ՔԿԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԿառավարության որոշմամբ վերականգնված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին կրկին աղոթքով է լցվել«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» Հոկտեմբերի 27-ը բացահայտելու հնարավորություն ունենք, գեներալ Արծրուն Մարգարյանի գերեզմանի արտաշիրիմում են արել. Անդրանիկ ՔոչարյանՈչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին երկրորդ ընթերցմամբ նախագծեր են քննարկվելՎահագն Խաչատուրյանն ընդունել է Philip Morris International ընկերության պատվիրակությանըԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի 79-րդ կինոփառատոնինՄոսկվայում մայիսի 9-ի շքերթին հրավիրված է նաև Հայաստանի վարչապետըՈւրախ եմ առաջին անգամ այցելել Հայաստան և մասնակցել «Երևանյան երկխոսություն 2026» համաժողովին. Քրիստոս ՀարպանտիդիսՔննարկվել են COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքներըԼիոնում կայացել է Ինտերպոլի  կազմակերպած ոստիկանական հաղորդակցության 1-ին համաշխարհային համաժողովը

ՀՀ-ն պատրաստ է անել առավելագույնը՝ գազի, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում Իրանի հետ համագործակցության համար. ԻԻՀ-ում ՀՀ դեսպան

Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք պաշտոնական այցին ընդառաջ Իրանի իսլամական հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը ծավալուն հարցազրույց է տվել իրանական «Մեհր» լրատվական գործակալությանը՝ անդրադառնալով հայ-իրանական, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի:

-Փետրվարի 27-ին ԻԻՀ նախագահ Հ. Ռոհանիի հրավերով պաշտոնական այցով Իրան է ժամանելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ինչպիսի՞ հարցեր են քննարկվելու հանդիպումների ժամանակ:

-Այո, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրավերով կկատարի իր առաջին պաշտոնական այցն Իրան: Այս այցն ինքնին բխում է Հայաստանի նորընտիր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից, համաձայն որի, Հայաստանը շարունակելու է ակտիվորեն զարգացնել միջպետական հարաբերությունները հարևան և բարեկամ Իրանի հետ:

ՀՀ կառավարության համար սա վճռորոշ ժամանակաշրջան է, քանի որ այս օրերին երկրի խորհրդարանն ընդունելու է առաջիկա հնգամյակի ծրագիրը, որտեղ առանձնահատուկ տեղ է հատկացված արտաքին քաղաքականության խնդիրներին:

Կարծում եմ, որ ամերիկյան պատժամիջոցների գործադրման պայմաններում Իրանի համար ևս կարևոր է գործընկեր երկրների, մասնավորապես, հարևան Հայաստանի հետ ունենալ երկարաժամկետ, կայուն և փոխշահավետ հարաբերություններ:

Ուստի, հասկանալի է, որ Փաշինյան-Ռոհանի բանակցությունները ներառելու են քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտների հարցերի լայն շրջանակ: Վստահ եմ, որ բոլոր հարցերի վերաբերյալ կլինեն շահագրգիռ և գործնական քննարկումներ:

- Իրանն առաջին երկրներից է, որ պաշտոնապես ճանաչել է Հայաստանի անկախությունը, և այդ ժամանակվանից ձևավորվել են երկու երկրների հարաբերությունները:

Որո՞նք են այն կարևորագույն ոլորտները, որոնց հիման վրա ձևավորվել են երկու երկրների հարաբերությունները:
-Հայաստան-Իրան միջպետական հարաբերություններն ավելի քան քառորդ դարի պատմություն ունեն: Իրենց ձևավորման օրվանից մինչ այսօր այդ հարաբերությունները բարեկամական են և գործընկերային: Քաղաքական հարաբերություններում երբեք կնճռոտ խնդիրներ չեն եղել, միջազգային կառույցներում Հայաստանը մշտապես դրսևորել է Իրանի համար նպաստավոր դիրքորոշում: Տնտեսական բնագավառում կարևոր տեղ է հատկացվել գազի, էներգետիկայի ոլորտի ծրագրերին և դրանք այսօր էլ երկկողմ տնտեսական օրակարգի առաջնահերթությունների մեջ են:

Վերջին տարիներին մեծ ակտիվություն է արձանագրվել տուրիզմի ոլորտում և մշակութային կապերի ամրապնդման գործում:

- Հարավային Կովկասի հակամարտությունների, այդ թվում Ղարաբաղի հակամարտության հարցում Իրանը հավասարակշռված դիրքորոշում է ցուցաբերել: Ինչպե՞ս կգնահատեք Իրանի դերն այդ հակամարտության տեսանկյունից:

-Իրանը գործնականում հավասարակշռված վերաբերմունք է ցուցաբերում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, և խնդրի լուծումը տեսնում խաղաղ բանակցությունների տիրույթում:

Ընդհանրապես, Իրանի դիրքորոշումն այս հարցում տարածաշրջանային անվտանգության տեսակետից կարևոր զսպման գործոն է:

-Հայերի ներկայությունն Իրանում երկու երկրների միջև կրոնական և մշակութային հարաբերությունների ամրապնդման գործոններից մեկն է: Ինչպե՞ս կարելի է օգտագործել այս ներուժը հարաբերությունների խորացման և ընդլայնման համար:

-Պետք է նկատի ունենալ, որ իրանահայ համայնքի զգալի մասն այս երկրում ապրում է հազարամյակներով և նրանք Իրանի օրինապաշտ ու արժանապատիվ քաղաքացիներն են: Նրանք մեծ վաստակ ունեն և՛ գիտության ու կրթության, և՛ մշակույթի, և՛ տնտեսության զարգացման, ինչպես նաև երկրի պաշտպանության ամրապնդման գործում և դրա համար մեծ հարգանք են վայելում:

Հայ համայնքի անդամները լավագույն կերպով իրականացնում են մի կարևոր առաքելություն ևս: Նրանք նվիրված են Հայաստան-Իրան կապերի ամրապնդման գործին ինչպես իրենց անձնական գործունեությամբ, այնպես էլ ընդհանրապես հայաստանցիների և իրանցիների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն աջակցելու առումով:

Այս իմաստով նրանք մեծապես օգնում են հայաստանյան և իրանական պետական և հասարակական մարմիններին, այդ թվում՝ Երևանում և Թեհրանում գործող դեսպանություններին:

-Վերջերս Ջոն Բոլթոնն այցելեց Հայաստան և հանդիպում ունեցավ Հայաստանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հատ: Թվում է՝ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ Իրանի հետ լավ հարաբերություններ ունենալու պատճառով: Ո՞րն է Հայաստանի դիրքորոշումն այս կապակցությամբ, Հայաստանն արդյոք միանալու՞ է Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցներին:

-Կարծում եմ՝ այդ տպավորությունն իրականությունից շատ հեռու է: Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը հավասարապես ազդում է Իրանի բոլոր գործընկեր երկրների վրա: Նույնիսկ Եվրոպական միությունը, համաշխարհային հզոր կառույց լինելով, այսօր չի կարողանում լիարժեք կերպով օգնել Իրանին տարբեր երկրների և ընկերությունների հետ անխափան տնտեսական կապեր ունենալու գործում:

Գործադրվող պատժամիջոցների մեջ, նավթի ոլորտից բացի, իրենց ծանր հետևանքներով առանձնանում են բանկային ոլորտի խստագույն սահմանափակումները: Ի դեպ, բանկային այս սահմանափակումները կապված են ոչ միայն միջուկային ծրագրի հետ:

Ֆինանսաբանկային այս խոչընդոտները օբյեկտիվորեն խանգարում են և՛ առևտրային գործընթացներին, և՛ ներդրումային ծրագրերին:

Այս պայմաններում Հայաստանի կառավարությունը պատրաստ է անել առավելագույնը, որպեսզի շարունակվի համագործակցությունը գազի, էներգետիկայի, տրանսպորտային հաղորդակցության ոլորտներում: Պատրաստ ենք նաև առավելագույն ջանքեր գործադրել առևտրի և ներդրումային ծրագրերի իրականացման գործում:

Հասկանալի է, որ վերը նշված բոլոր խնդիրների լուծումները պետք է փնտրել համատեղ ուժերով` հաշվի առնելով երկու կողմերի և՛ շահերը, և՛ հնարավոր ռիսկերը:

Փետրվարի 27-ին Թեհրանում տեղի ունենալիք Փաշինյան-Ռոհանի հանդիպման ընթացքում վստահ եմ, որ վերը նշված բոլոր հարցերի վերաբերյալ շահագրգիռ քննարկումներ կլինեն:

-Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Մակրոնը ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակման օր է հայտարարել Ֆրանսիայում: Նկատի ունենալով այս հարցի կարևորությունը Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ՝ այն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Թուրքիա-Ֆրանսիա և ընդհանրապես, Թուրքիա-Եվրոպական միություն հարաբերությունների վրա:

-Ես չէի ցանկանա անդրադառնալ այս հարցի մանրամասներին: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության առջնահերթ հարցերից մեկն է, որի իրականացման ճանապարհին մենք ունենք մեր բազմաթիվ բարեկամ երկրների աջակցությունը և դրանց թվում, իսկապես, Ֆրանսիան շահեկանորեն առանձնանում է: Սրա համար մենք երախտապարտ ենք ֆրանսիական իշխանություններին և առաջին հերթին ֆրանսիական եղբայրական ժողովրդին:

Ինչ վերաբերում է Թուրքիային, այն մինչև օրս շարունակում է ժխտողական քաղաքականություն վարել, թեև վերջին տարիներին թուրքական հասարակության մեջ հուսադրող տեղաշարժեր են տեղի ունենում, և բազմաթիվ թուրքեր ճանաչում են պատմական ճշմարտությունը: Ես լավատես եմ և կարծում եմ՝ դեպի ճշմարտություն և արդարություն ժամանակի ընթացքը անկասելի է:

-Ինչպիսի՞ն են ներկայումս Հայաստան-Թուրքիա հարաբերությունները՝ նկատի ունենալով կողմերի որոշ նախաձեռնությունները, և ինչպե՞ս եք Դուք գնահատում երկու երկրների հարաբերությունների ապագան:

-Անցյալը չափազանց կարևոր է, և հայ ժողովրդի վերաբերմունքը 20-րդ դարի մեծագույն ողբերգության նկատմամբ հայտնի է, սակայն Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը միտված է առաջին հերթին դեպի ապագան: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների խնդիրը չափազանց բարդ է, սակայն մի բան ակնհայտ է. Հայաստանի կառավարությունն այս փուլում կողմակից է Թուրքիայի հետ միջպետական հարաբերությունների նվազագույն չափանիշների բավարարմանը՝ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատում, որը կզուգորդվի Թուրքիայի կողմից Հայաստանի պետական սահմանների ապաշրջափակման հետ: