Հայ բժշկուհին փրկել է հայտնի բանաստեղծ-երգահանի կյանքը
Ռուս հայտնի բանաստեղծ-երգահան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Իլյա Ռեզնիկը կնոջ՝ Իրինայի հետ այցելել է Բելոռուս եւ «Млын.by»-ին տված հարցազրույցում պատմել իր կյանքի էպիզոդներից մեկը, թե ինչպես են իրեն օգնել ազատվել խնդրից։ Նրա խոսքով՝ այդ ամենը չէր կարող տեղի ունենալ առանց կնոջ։
«Իռոչկան իմ պահապան հրեշտակն է։ Առանց նրա ես չէի գրի իմ գրածի կեսը, հնարավոր է՝ նաեւ չապրեի։ Երկուսուկես տարի առաջ նա ինձ փրկել է մահից։ Երբ գնում էինք Սանկտ-Պետերբուրգ, ինձ մոտ խոցի պատռում է տեղի ունեցել։ Իռան սկսեց Մոսվա զանգել։ Առավոտյան ժամը 5-ին արթնացրեց մեր ընկերուհուն՝ Լելյա Ադամյանին՝ անվանի գինեկոլոգ։ Նա զանգահարել էր Սանկտ-Պետերբուրգում աշխատող կոլեգաներին»,- պատնել էր նա։
Իլյա Ռեզնիկը հայտնվել է Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարանի հիվանդանոցում, ուր տեղի բժիշկներն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել եւ փրկել ժողովրդական արտիստի կյանքը։
Իր հերթին Ռեզնիկի կինը պատմել է, որ միշտ հետեւել է արտիստի առողջությանը։ Նրա խոսքով՝ արդեն 20 տարի է՝ Իլյան ամեն օր լողում է, չի ծխում եւ չի խմում։
Լուսանկարները՝ 24СМИ, Млын


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ