Հայաստանը մտադիր է Ռուսաստանից 12 Սու-30ՍՄ կործանիչ գնել
Հայաստանը մտադիր է 2019թ. վերջում կամ 2020թ. սկզբին չորս հատ ռուսական Սու-30ՍՄ կործանիչ ստանալ. ընդհանուր առմամբ, Երևանը կցանկանար 12 այսպիսի կործանիչ ձեռք բերել: Այս մասին IDEX-2019 զենքի ցուցահանդեսի ընթացքում ria.ru-ին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մենք շարունակում ենք Սու-30ՍՄ-ի հաջորդ խմբաքանակի մատակարարման շուրջ բանակցությունները: Ամեն ինչ կախված կլինի նրանից, թե որքան արագ պատրաստ կլինի տվյալ արտադրանքը. կան ներկրման և մի շարք այլ հարցեր: Առաջին խմբաքանակը մենք ծրագրել ենք ստանալ այս տարի, ծայրահեղ դեպքում՝ մյուս տարվա սկզբին»,-մանրամասնել է նախարարը:
Պատասխանելով լրատվամիջոցի այն հարցին, թե քանի հատ կործանիչ կցանկանար գնել հայկական կողմը՝ Տոնոյանը նշել է, որ խոսքը 12 հատի մասին է:
Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ria.ru-ին հայտնել էր, որ Երևանը մտադիր է Ռուսաստանից գնել 4 հատ ՍՈՒ-30ՍՄ կործանիչ:
Պաշտպանության նախարարությունից նաև նշել են, որ ռուսական կողմից նախկինում հատկացված 100 մլն դոլարի վարկի շրջանակում զենք ձեռք բերելու գործընթացը գտնվում է իրականացման փուլում:
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը լրագրողներին ասել էր, որ Երևանը չի սահմանափակվի 4 կործանիչով:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա