Դավիթ Համբարձումյանն ու «Զիբիլի Գոռը» միջադեպի մասնակի՞ց. Ո՞վ է «նոր» Հայաստանում Դավիթ Համբարձումյանի «տանիքը»
ArmDay.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով օրերս հերթական միջադեպն է տեղի ունեցել Մասիսի քաղաքապետարանում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ վիճաբանությունը տեղի է ունեցել քաղաքի աղբահանության հարցի շուրջ։ «Մասիսի բնակարանային կոմունալ տնտեսություն» ԲԲ ընկերության տնօրենի եւ քաղաքապետի միջեւ խոսակցությունը չի ստացվել, ինչի հետեւանքով կրիմինալ անցյալ ունեցող քաղաքապետը ձեռքերին է ազատություն տվել։ Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը առանց հիմնավորման դադարեցրել էր պայմանագիրը հիշյալ ընկերության հետ, եւ ցանկություն էր հայտնել, որ քաղաքի մաքրությամբ զբաղվի իր սանիկի՝ «Զիբիլի Գոռ» մականվամբ հայտնի Գոռ Խաչատրյանի հորը պատկանող «Մաքուր Մասիս» ՓԲԸ-ն։ Վերջինս եւս ներկա է եղել խոսակցությանը եւ ըստ տեղեկությունների մասնակից դարձել «ձեռնամարտին»։
Կրքերը այս հարցի շուրջ Մասիսում չեն հանդարտվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը իսկական պատուհաս է դարձել քաղաքի բնակիչների գլխին։ Իրավիճակի հանգուցալուծումը մասիսցիները տեսնում են միայն քաղաքապետի պաշտոնանկության դեպքում։ Բացի այդ նրանց մոտ մինչեւ հիմա անհայտ է մնում այն հարցը, թե ինչպես է կարողանում Դավիթ Համբարձումյանը մշտապես ջրից չոր դուրս գա։ Նշենք, որ ինչպես Դավիթ Համբարձումյանի, այնպես էլ նրա եղբոր անվան հետ կապվում են մի շարք աղմկահարույց միջադեպեր։ Համբարձումյան եղբայրներն անցնում են նաեւ նախորդ տարի հեղափոխության օրերին Էրեբունիում քաղաքացիներին ծեծելու գործով։
«Հին» Հայաստանում Համբարձումյանների «կռիշը» նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էր։ Վերջինիս անվտանգության պետ Արշակ Հակոբյանը Դավիթ Համբարձումյանի աներն է։
Հ․Գ․ Ո՞վ է «նոր» Հայաստանում Դավիթ Համբարձումյանի «տանիքը»։


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա