Մեկ ամսվա ընթացքում սնունդը թանկացել է 4.2 տոկոսով
«Ժողովուրդը» գրում է. «Ըստ պաշտոնական վիճակագրության՝ տարեսկզբին Հայաստանում գնաճը շատ քիչ է եղել: Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկությունների համաձայն՝ գնաճը հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդամենը 0.6 տոկոս է կազմել: Իսկ ահա 2018թ. դեկտեմբերի համեմատ այս տարվա հունվարին գնաճը հասել է 1.7 տոկոսի: Մեկ ամսվա ընթացքում հիմնականում թանկացել է սնունդը՝ 4.2 տոկոսով, մյուս ոլորտներում իրավիճակն առավել մեղմ է՝ կա՛մ գնանկում է արձանագրվել կամ գնաճը 1 տոկոսի չափով է: Կտրուկ թանկացել է կարտոֆիլը՝ 15.1 տոկոսով, խոսքն այն մթերքի մասին է, որը ԱԺ նախկին պատգամավոր ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը համարում էր աղքատների ուտելիք՝ խորհուրդ տալով բավարարվել դրանով:
28.8 տոկոսով դեկտեմբերի համեմատ թանկացել են բանջարեղենը, 6.7 տոկոսով՝ մրգերը, 38.6 տոկոսով՝ տերևավոր ու ցողունավոր բանջարեղենը: Թանկացել է գառան միսը՝ 3.8 տոկոս, իսկ խոզի մսի գինը նվազել է 0.8 տոկոսով: Թեև քիչ, 0.4 տոկոսով, սակայն թանկացել է մակարոնեղենը, իսկ հացի գինը 0.6 տոկոսով է ավելացել»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ