Կարո Փայլանը պատրիարքի ընտրությունների հարցով պարզաբանում է պահանջել նախարարից
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» պոլսահայ պատգամավոր Կարո Փայլանը պատրիարքական ընտրությունների վերաբերյալ հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին:
«Ակօսի» փոխանցմամբ՝ Փայլանը հայցադիմումի մեջ նշել է, որ 23-ը 11-ի հարաբերակցությամբ մարտի 15-ին կայացած ընտրություններում Հայոց պատրիարքի տեղապահ է ընտրվել Գարեգին արքեպիսկոս Բեքչյանը: Իսկ ընտրությունները կայացել են 1863 թվականին ընդունված Ազգային սահմանադրության, Լոզանի պայմանագրի սահմանած օրենքների և կարգերի համաձայն:
Փայլանը հիշեցրել է, որ ընտրություներից անմիջապես հետո Ստամբուլի նահանգապետարանից «շտապ» մակագրությամբ գրություն է ստացվել, համաձայն որի՝ ընտրությունն իրավականորեն անվավեր է համարվում:
Փայլանը ընդգծել է, որ նահանգապետարանի գրությունը հայ համայնքում զարմանքով է ընդունվել և գնահատվել է որպես միջամտություն ընտրություններին:
Պոլսահայ պատգամավորը հետևյալ հարցերն է ուղղել ՆԳՆ նախարարին.
1. Այս գրությունը գրելիս ի՞նչ օրնեքներ են հիմք ընդունվել:
2. Այս գրությունը «շտապ» մակագրությամբ պատրիարքարան հանձնելու հանձնարարականը ո՞վ է տվել:
3. Հայ համայնքում պատրիարքի ընտրությունների գործընթացը սկսելու հարցում համաձայնության առկայության պարագայում այս միջամտության իրական պատճառը ո՞րն է:

















































Թուրքիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա–Հունաստան սահմանին զինված բախում է տեղի ունեցել
Թուրքիայի ընդդիմադիր կուսակցապետի նկատմամբ հետաքննություն է սկսվել
Թուրքիայում 5․8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 1 զnh և 69 տուժած
Զբոսաշրջիկները չեղարկում են դեպի Թուրքիա տուրերը՝ հնարավոր երկրաշարժերի պատճառով
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են