Խոշոր չափի կեղծ դոլարներ իրացնելու պահին վնասազերծվել է 3 անձ, մեկը` զինծառայող
Shamshyan.com-ի տեղեկություններով, փետրվարի 9-ին ոստիկանության ԿՀՊԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները, ստացված oպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքում կեղծ թղթադրամներ իրացնելու պահին բերման են ենթարկել 3 քաղաքացու:
Նրանք են` Երևանի Նոր-Նորք վարչական շրջանի բնակիչներ` 31-ամյա Տիգրան Սարգսյանը, 25-ամյա Գևորգ Ղազարյանը և 32-ամյա Հայկ Մկրտչյանը:
Աղբյուրի փոխանցմամբ` վերջիններս փորձել են Ն. Ստեփանյան փողոցում գտնվող ինքնասպասարկման մեքենայի դրամարկղի միջոցով կեղծ թղթադրամներ իրացնել, սակայն այդ պահին ոստիկանները վնասազերծել են նրանց:
Նրանց մոտ հայտնաբերվել է 8 հատ 100 դոլար անվանական արժեքով թղթադրամ: Տեղում պարզվել է, որ ամբողջը կեղծ է և թողարկված 2006 թվականին:
Տ. Սարգսյանն ու Գ. Ղազարյանը ձերբակալվել են, իսկ Հ. Մկրտչյանը ստորագրությամբ ազատ է արձակվել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Աղբյուրի տեղեկություններով` Հ. Մկրտչյանը ՀՀ ՊՆ զինծառայող է:


















































Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Երևանում 18-ամյա երիտասարդը բանկում ձևակերպել է ոսկու գրավով վարկ․ ոսկին կեղծ է եղել
Էրեբունի-Աթոյան փողոցների խաչմերուկում կոտրել է երթևեկությունը կարգավորող լուսակիրը և հայտնվել երկաթե սյան մոտ
Առատ ձյան հետևանքով Սյունիքի Տանձավետ-Աղվանի ճանապարհին 1.5 ժամ է՝ վարորդները չեն կարողանում շարժվել
«Ford Transit»-ը ընկել է կամրջից
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ