Նիդեռլանդներում հակաիսլամական դիրքորոշմամբ պատգամավորը մուսուլման է դարձել
Նիդեռլանդների խորհրդարանի նախկին անդամ Ջորամ վան Կլավերենը, որը ծայրահեղ աջակողմյան հայացքների տեր էր ու հայտնի իր հակաիսլամական դիրքորոշմամբ, կրոնափոխ է եղել՝ դառնալով մուսուլման:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, տևական ժամանակ Կլավերենի «Ազատություն» կուսակցությունը խորհրդարանի ստորին պալատում հակաիսլամական արշավ էր ծավալել: Ժամանակին նա պայքարել է Նիդեռլանդներում բուրկաներ կրելու, մզկիթներ կառուցելու հարցում արգելք սահմանելու համար:
Պատգամավոր եղած ժամանակ Կլավերենը հայտարարել էր, որ «Նիդեռլանդներում չպետք է իսլամ լինի կամ էլ այն պետք է հնարավորինս քիչ լինի»:
Այժմ 40-ամյա քաղաքական գործիչը մտափոխվել է: Տղամարդը բացահայտել է, որ մուսուլման է դարձել նախորդ տարվա վերջին:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...