Փարիզում հազարավոր իրանցիներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով իսլամական ռեժիմի փոփոխություն
Մի քանի հազար իրանցիներ («Իրանի ժողովրդի մոջահեդների կազմակերպության» աջակիցներ) դուրս են եկել Փարիզի փողոցներ ու բողոքի ակցիա կազմակերպել՝ կոչ անելով հայրենիքում իշխանությունից հեռացնել արդեն 40 տարի երկիրը կառավարող իսլամական ռեժիմին:
Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, ընդդիմադիր իրանցիների բողոքի ակցիային են մասնակցել նաև ֆրանսիացի քաղաքական գործիչներ, ինչպես նաև Ալժիրի նախկին վարչապետը, սիրիական ընդդիմության ներկայացուցիչը:
Ակցիայի մասնակիցները ծածանել են կազմակերպության հիմնադրի՝ Մասուդ Ռաջավիի և նրա կնոջ պատկերներով պաստառներ:
Ակցիայի մասնակիցների անվտանգությունն ապահովել են ֆրանսիացի ոստիկանները:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...