Կառավարության նոր օրինագիծն անհեթեթություն է. «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ
Կառավարության նոր օրինագիծն անհեթեթություն է եւ չի լուծում բնապահպանական խնդիրները: Փետրվարի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ, Հայաստանի Ավտոապահավոագրողների բյուրոյի խորհրդի անդամ Տիգրան Քեհյանը:
Նրա խոսքով՝ նախատեսվում է տրանսպորտային բնապահպանական հարկի եռակի բարձրացում՝ հաշվարկված ավտոմեքենաների շարժիչի մեկ ձիաուժ հզորությամբ, որոնց հզորությունը 301 ձիաուժը գերազանցում է:
«Հարկը յուրաքանչյուր ձիաուժի համար 50 դրամից կհասնի մինչեւ 150 դրամի: Հարկման նման սկզբունքը խնդիրները չի լուծում, եթե ավտոմեքենաները չեն անցնում օրենքով նախատեսված համապատասխան տեխզննում: Անհրաժեշտ է հանել մթնոլորտ վնասակար արտանետումների քանակությունհը եւ դրա հիման վրա հարկ սահմանել: Ձիաուժի մեծությունը դեռեւս չի վկայում այն մասին, որ այս կամ այն ավտոմեքենան այս կամ այն քանակությամբ էկոլոգիապես վնասակար նյութեր է արտանետում»,- նշեց նա:
Տիգրան Քեհյանը շեշտեց, որ անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն տվյալ մեքենայի շարժիչի հզորությունը, այլեւ այն, թե ինչ վառելիքով է լիցքավորվում, ինչպես նաեւ այլ տեխնիկական բնութագրեր:
Նա նշեց, որ Հայաստանում էլեկտրամոբիլների լայն տարածվածության հնարավորությունը քիչ է, քանի որ առայժմ չկան համապատասխան լիցքավորման կայաններ:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...