Տոկիո 2020-ի օլիմպիական մեդալները կպատրաստվեն վերամշակված թափոններից
«Տոկիո 2020» Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի բոլոր մեդալները կպատրաստվեն վերամշակված էլեկտրոնային թափոններից: BBC News-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են կազմակերպիչները:
Նախագիծը մեկնարկել է 2017-ին, որպեսզի բավարար քանակությամբ էլեկտրոնային թափոն հավաքվի, այդ թվում՝ հին սմարթֆոններ և նոթբուքեր:
Նախատեսվում էր 30.3 կգ ոսկի, 4100 կգ արծաթ և 2700 կգ բրոնզ հավաքել: Կազմակերպիչների խոսքով՝ այդ ցուցանիշին նրանք կհասնեն մարտին:
Բրոնզի անհրաժեշտ քանակը հավաքվել է նախորդ տարվա հունիսին, իսկ հոկտեմբերի տվյալներով՝ հավաքվել էր ոսկու և արծաթի անհրաժեշտ քանակության մոտ 90 տոկոսը:
«Տոկիո 2020-ի» օլիմպիական մեդալների դիզայնը կներկայացվի այս տարվա ընթացքում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ