Արմեն Աշոտյանը նոր աշխատանքի է անցել
«168 ժամ» թերթը գրում է. «Ակնհայտ էր, որ խորհրդարանի լուծարումից հետո ՀՀԿ-ական գաղափարական թեւը գործազուրկի կարգավիճակում չէր լինելու, քանի որ նրանց պատրաստվածության մակարդակն անգամ հեղափոխական իշխանությունները չեն վիճարկում։ Եվ ահա կարծես թե նրանք գտել են ակտիվ քաղաքական գործունեությունը կոնկրետ ոլորտային ուղղություններում աշխատանքի հետ համատեղելու զանազան տարբերակներ։
«168 ժամի» տեղեկություններով՝ 6-րդ գումարման ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխխոսնակ Արմեն Աշոտյանն աշխատանքի է անցել «Լույս» հիմնադրամում, որը կրթական հիմնադրամից վերածվում է կրթական կենտրոնի եւ իր գործունեությունը ծավալելու է ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող տարբեր ուղղություններով։ Կոնկրետ Ա. Աշոտյանը զբաղվելու է արտաքին քաղաքական ծրագրերի հետազոտությունների համակարգմամբ։
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախկին նախարարներ Դավիթ Հարությունյանն ու Արփինե Հովհաննիսյանն էլ ավելի վաղ հայտարարել էին, որ պատրաստվում են զբաղվել իրավապաշտպան գործունեությամբ։ Միեւնույն ժամանակ՝ ՀՀԿ-ական նախկին բարձրաստիճան պաշտոնյաները չեն հեռանում երկրի ակտիվ քաղաքական կյանքից՝ անցնելով յուրաքանչյուրն իրենց մասնագիտական գործունեության ծավալմանը, այլ շարունակում են իրենց ձեռքը պահել քաղաքական անցուդարձի զարկերակի վրա՝ իրենց կուսակցական գործունեությունը համատեղելով հարակից ոլորտների հետ։
Մեր այս տեղեկությունը «168 Ժամի» հետ զրույցում հաստատել է նաեւ Արմեն Աշոտյանը։ Մեր այն դիտարկմանը, թե՝ լուրեր էին շրջում, որ տեղափոխվում եք արտերկիր՝ աշխատելու նպատակով, ՀՀԿ փոխնախագահը պատասխանել է, որ արտերկրյա տարբեր հետազոտական կենտրոններից եւ միջազգային ինստիտուտներից աշխատանքի հրավեր ստացել է, բայց հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ՝ որոշում է կայացրել, որ շարունակելու է իր քաղաքական գործունեությունը, հետեւաբար՝ նաեւ աշխատանքը Հայաստանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ