Հարցաքննություն... մի բաժակ էսպրեսոյի շուրջ
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին հայտնի դարձավ, որ Մարտի 1–ի գործով ՀՔԾ–ում հարցաքննվել է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանը: Ըստ ստացված տեղեկատվության, հարցաքննությունը տեւել է մոտ մեկուկես ժամ:
Թերթի տեղեկություններով, իրականում այդ «հարցաքննությունը» ավելի շատ կրել է ձեւական բնույթ, որպեսզի հանրության մոտ հակառեակցիա չառաջանա, քանի որ Մարտի 1–ի գործով կարեւոր դերակատարներից մեկը Տեր–Պետրոսյանն է, իսկ միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներգրավումն այս գործում, առավել եւս՝ կալանքը, մի տեսակ քաղաքական հաշվեհարդարի տպավորություն են թողնում շատերի մոտ:
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ այս «շոուն» կազմակերպվել է անձամբ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, որպեսզի զերծ մնան ավելորդ ինտրիգներից: Իրականում առաջին նախագահի հետ ՀՔԾ–ում մի քանի բաժակ էսպրեսոյի շուրջ թեթեւ կոնսուլտացիոն զրույց է տեղի ունեցել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...