Շոյգուն շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության համար
ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Մոսկվայում հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավար Դավիթ Տոնոյանին՝ Սիրիային ցուցաբերած հումանիտար օգնության համար։
Այս մասին տեղեկացնում է tass.ru-ն։
«Կցանկանայի երախտագիտությունս հայտնել Սիրիային ցուցաբերած մարդասիրական օգնության համար։ Դուք առաջինն արձագանքեցիք սիրիացի ժողովրդին օգնելու մեր կոչին»,-ասել է Շոյգուն։
Նա նշել է, որ հատկապես կարևոր է դա եղել սիրիացի երեխաների համար, ովքեր վաղուց չեն տեսել նորմալ խաղաղ կյանքւ ու 5-7 տարով դպրոց չեն հաճախել։
«Դա, իհարկե, էական ներդրում էր Սիրիայում բնականոն կյանքի վերականգնման գործում»,-շեշտել ռուսաստանցի նախարարը։
Իր հերթին Տոնոյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ Սիրիային աջակցելու համար։
«Իմ մեծագույն շնորհակալությունն եմ հայտնում ՌԴ-ի և հատկապես անձամբ Ձեր ու Պաշտպանության նախարարության կողմից մեր՝ Սիրիայում հումանիտար օգնության գործին մասնակցության կազմակերպման գործում հասցված օգնության համար։ Դա մեծ ներդրում էր»,-ասել է Տոնոյանը։
Հայաստանի պաշտպանության նախարարի կարծիքով՝ ՌԴ գործունեությունը Սիրիայում միտված է երկրի հետկոնֆլիկտային վերականգնմանը։
«Եվ ես կարծում եմ, որ մեր մասնակցությունն այդ հումանիտար գործողությանը շատ կարևոր է։ Կարևոր է Սիրիայի ժողովրդին, որի մի մասն էլ հայկական Սփյուռքն է կազմում, ցուցաբերած օգնությունը»,-հավելել է Դ. Տոնոյանը։
Հայաստանն ու Սիրիան։
Սիրիայի հայ համայնքը մինչև պատերազմը համարվում էր աշխարհում խոշորագույններից մեկը։ Հայերի մեծ մասը՝ թվով 110 000 մարդ, ապրում էր Հալեպում ու էական դերակատարություն ուներ երկրի մայրաքաղաքի տնտեսական կյանքում։ Կոնֆիկտը սկսվելուց հետո Հետո Հայաստանն ապաստան տվեց 22 000 սիրիահայ փախստականների։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ թվով 83 մասնագետներից կազմված խումբը ժամանել է Սիրայի Հալեպ քաղաք։ Նրանք հումանիտար և բժշկական օգնություն են ցուցաբերելու Սիրիայի՝ ռազմական գործողությունների տեղանքներում ապրող ազգաբնակչությանը, ինչպես նաև կատարելու են տարածքների ականազերծման աշխատանքներ։
Խմբի՝ Սիրիա հասնելուն աջակցել է Ռուսաստանը։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...