Վլադիմիր Կարապետյանն իր տարակուսանքն է հայտնում Ստանիսլավ Զասի հայտարարության վերաբերյալ
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն իր տարակուսանքն է հայտնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում հաստատվելու գործընթացում Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասի մեկնաբանությանը։ Այս մասին հայտնեց Կարապետյանը։
Նա նշեց, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում բելառուս հավակնորդ Ստանիսլավ Զասի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալ որեւէ կոնկրետ պայմանավորվախություն չկա։
«Այս գործընթացում որեւէ նորություն չկա»,–ասաց նա՝ շեշտելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի ընտրության հարցը չի կարող լուծվել առանց կոնսենսուսի։
Ավելի վաղ TUT.by-ը հայտնել էր, որ Հայաստանի ղեկավարությունը չի պատասխանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում բելառուս հավակնորդ Ստանիսլավ Զասի հետ հանդիպման մասին խնդրանքին: Ռազմական արդյունաբերության պետական կոմիտեի նիստից հետո այս մասին անձամբ լրագրողներին ասել է Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Ես առաջարկ եմ ներկայացրել հայկական կողմի հետ ցանկացած հարմար ժամանակ հանդիպելու վերաբերյալ եւ դեռ պատասխան չենք ստացել: ՀԱՊԿ-ի մնացած մյուս անդամ պետությունները իրենց աջակցությունն են հայտնել Բելառուսի թեկնածուին»,–ասել էր նա։
Հարցին՝ կարելի է արդյոք առանց Հայաստանի համաձայնության որոշում ընդունել, Զասն ասել է, որ ՀԱՊԿ Կանոնադրությունում սահմանափակ կազմով որոշումներ ընդունելու հնարավորություն է նախատեսվում, սակայն, իհարկե, դա ամենալավ տարբերակը չէ: «Նման որոշումները պետք է կոնսենսուսով ընդունվեն: Սա նորմալ, անխափան աշխատանքի երաշխիք է»,-նշել է նա:
Հայկական կողմը դեռ չի պատասխանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասի հետ հանդիպման խնդրանքին


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ