Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։ Այդ տեղեկությունը հաստատեց «Նաիրի» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին։
«Այսօր առավոտյան է տեղափոխվել: Առայժմ հետազոտման փուլում է: Կալանավայրի աշխատողներն իրենց մեքենայով, իրենց բժշկի հետ նրան բերել են հիվանդանոց՝ հետազոտելու: Տրամադրել ենք պալատ, այս պահին հետազոտվում է»,- ասաց Անատոլի Գնունին:
Այլ մանրամասներ նա չհաղորդեց՝ ընդգծելով, որ հետազոտությունը դեռ չի ավարտվել, այդ պատճառով արդյունքների մասին ոչինչ չեն կարող ասել:
Գրիգորյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ (ապօրինի ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար), ինչպես նաեւ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Մանվել Գրիգորյանը ամիսներ շարունակ կալանքի տակ գտնվելուց հետո 2018-ի դեկտեմբերի 21-ին 25 մլն դրամ գրավով ազատ էր արձակվել, սակայն վերաքննիչ դատարանը վերացրել էր այս որոշումն ու նրան նորից կալանավորել:
Սկսած 2019-ի հունվարի 22-ից Գրիգորյանը նորից կալանքի տակ է:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...