Եվրոպական թոփ 5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները
Ֆրանսիական L’Équipe թերթը հրապարակել է եվրոպական թոփ 5 առաջնությունների ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկը:
Բոլորից շատ վարձատրվում է «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին՝ ամսական 8,3 միլիոն եվրո:
Երկրորդ տեղում «Յուվենտուսի» առաջատար Կրիշտինաու Ռոնալդուն է՝ 4,7 միլիոն: Եռյակը եզրափակում է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը՝ 3,3 միլիոն:
Ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների տասնյակը ներկայացնում ենք ստորև.
1. Լիոնել Մեսսի («Բարսելոնա»)– 8,3 միլիոն եվրո
2. Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս») – 4,7
3. Անտուան Գրիզման («Ատլետիկո») – 3,3
4. Նեյմար (ՊՍԺ) – 3,06
5. Լուիս Սուարես («Բարսելոնա») – 2,9
6. Գարեթ Բեյլ («Ռեալ») – 2,5
7. Ֆիլիպե Կոուտինյո («Բարսելոնա») – 2,3
8. Ալեքսիս Սանչես («ՄՅՈՒ») – 2,28
9. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 1,73
10. Մեզութ Օզիլ («Արսենալ») – 1,6
Իսկ Գերմանիայի Բունդեսլիգայում ամենաբարձրը վարձատրվում է «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ ամսական 1,37 միլիոն եվրո:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ