«Եվրատեսիլ-2019» մրցույթում Ռուսաստանը կարող է ներկայացնել Օլգա Բուզովան
«Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը կարող է ներկայացնել երգչուհի, հեռուստահաղորդավարուհի Օլգա Բուզովան, հայտնում է ria.ru-ն:
Նշվում է, որ արտիստի անունը կհայտարարվի հունվարի կեսին՝ «Ռոսիա-1» հեռուստաալիքով:
Այս տարի չի լինի ազգային ընտրություն, իսկ մրցույթում երկրի ներկայացուցչին կընտրեն թեկնածուների կարճ ցանկից: Սակայն ընտրության չափանիշների մասին չի հաղորդվում:
Բուզովայից բացի՝ թեկնածուների ցանկում են նաև Ալեքսանդր Պանայոտովը, երգչուհի Manizha-ն, Black Star-ի աստղ Եգոր Կրիդը, Լենա Տեմնիկովան, Սերգեյ Լազարևը և Ֆիլիպ Կիրկորովը:
«Եվրատեսիլ-2019»-ը կանցկացվի մայիսի 14-18-ը՝ Թել Ավիվում:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...