«Սպիտակ»-ը դուրս է մնացել «Օսկար»-ի համար պայքարից
ԱՄՆ Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում ներկայացված ֆիլմերի կարճ ցանկը, որում, սակայն, չի ներառվել հայ-ռուսական արտադրության «Սպիտակ» ֆիլմը:
Հայտնի է, որ ռեժիսոր Ալեքսանդր Կոտի՝ 1988թ. ողբերգական երկրաշարժի մասին «Սպիտակ» ֆիլմն ավելի վաղ ներկայացվել էր հեղինակավոր «Օսկար» մրցանակի:
Ինչպես նշում է deadline.com-ը, կարճ ցանկում 87 ֆիլմից ընդամենը 9-ն է ներառվել:
Դրանք են «Անցման թռչուններ» (Կոլումբիա), «Մեղավորը» (Դանիա), «Երբեք ետ մի նայիր» (Գերմանիա), «Գողերը» (Ճապոնիա), «Այկա» (Ղազախստան), «Կապերնաում» (Լիբանան), «Ռոմա» (Մեքսիկա), «Սառը պատերազմ» (Լեհաստան), «Այրվելով» (Կորեա) ֆիլմերը:
Հիշեցնենք, որ «Օսկար» մրցանակաբաշխությունը կկայանա փետրվարի 24-ին:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ