Հրապարակվել է ամենաբարձր վարձատրվող երգչուհիների ցանկը
Հեղինակավոր Forbes հանդեսը հրապարակել է երաժշտության բնագավառում ամենաբարձր վարձատրվող կանանց ամենամյա վարկանշային աղյուսակը, որը գլխավորել է երգչուհի Քեթի Փերին: «Witness: The Tour» համերգային շրջագայության շնորհիվ երգչուհին վաստակել է 83 մլն դոլար՝ այդպիսով նախորդ տարվա 9-րդ հորիզոնականից հայտնվելով առաջինում:
Երկրորդ հորիզոնականում է հայտնվել Թեյլոր Սվիֆթը, որի մեկ տարվա եկամուտը, պարբերականի հաղորդմամբ, կազմում է 80 մլն դոլար: Նշվում է, որ երգչուհու հաջողության հարցում զգալի դերակատարում է ունեցել «Reputation» ալբոմը, որը թողարկումից հետո մեկ շաբաթվա ընթացքում վաճառվել է գրեթե երկու միլիոն օրինակով:
Առաջատար եռյակը եզրափակել է նախորդ տարվա առաջատար Բեյոնսեն, որը վաստակել է 60 մլն դոլլար: Անցած տարին երգչուհին նվիրել է երեխաների դաստիարակությանը, քչաթիվ ելույթներին ու ամուսնու՝ Jay-Z-ի հետ ձայնագրած ալբոմի թողարկմանը:
Չորրորդ հորիզոնականում է հայտնվել Pink-ը, որը վաստակել է 52 մլն դոլար, իսկ հինգերորդ հորիզոնականում է Լեդի Գագան՝ 50 մլն դոլար եկամտով:
Առաջատար տասնյակում են ներառվել նաև Ջենիֆեր Լոպեսը, Ռիհաննան, Հելենա Ֆիշերը, Սելին Դիոնն ու Բրիթնի Սփիրսը:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...