Լուսինե Հովհանիսյանի «Տարին ունի շատ եղանակ» (Լուսանկարներ)
Հրապարակվել է Լուսինե Հովհաննիսյանի «Տարին ունի շատ եղանակ» գիրքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ Խնկո Ապոր անվան գրադարանում:
«Այս գրքում, որի հոդվածները մամուլում կարդալու բախտ եմ ունեցել, ցատկերը կատարված են խաղացկուն մանկականությամբ, ճկուն շարադասմամբ եւ պարզ խոսք արտաբերելու աննկատ ջանքով»,- գրքի առաջաբանում գրել է Տիգրան Պասկեւիչյանը, որը, ինչպես հումորով իր խոսքում նկատեց Լուսինե Հովհաննիսյանը, ավելի շատ գրել է ոչ թե գրքի, այլ Կիրակոս Գանձակեցու մասին:
Լուսինեն նաեւ հատուկ ընդգծեց, որ չէր մտածի գիրք հրատարակելու մասին, եթե այդ մասին ժամանակին չպնդեր երկրային կյանքին վաղաժամ հրաժեշտ տված տաղանդավոր գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը:
«Գրքում մարդիկ են, որոնց հետ շփվել եմ շատ կարճ, անգամ մի անգամ, բայց նրանք այն դեմքերն են եղել, որոնց մասին պետք է գրվեր: Նրանք ճանաչված մարդիկ չեն,լ բայց ունեն այդ արժանիքը»,- ասաց գրքի հեղինակը, ավելացնելով, որ գրել է իր փոքր հայրենիքի՝ Արցախի եւ իր մանկության ու պատանեկությյան Երեւանի մասին:
Թեեւ Լուսինե Հովհաննիսյանը դպրոցն ավարտել է առանց ոսկե մեդալի, բայց այնքան տաղանդավոր է, այնքան լավ մարդ, որ գրքում ընդգրկված բոլոր պատմվածքները, ռեպորտաժները լեցուն են կյանքով, եւ որոնք կարդացվում են տարօրինակ հետաքրքրությամբ եւ մեզ տեղափոխում այն աշխարհ, այն ժամանակ, որի մասին գրել է:
Անպայման կարդացեք Մկրտիչ Մաթեւոսյանի կողմից ձեւավորած այս ինքնատիպ եւ հետաքրքիր գիրքը, որը կարող եք ձեռք բերել գրախանութներից:
Top-News.am


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցեն «Նոան» և «Ուրարտուն»
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ