ԱՄՆ-ն չի կարող խանգարել իրանական ինքնաթիռների եւ տանկերների տեղաշարժին
Իրանի արտաքին գործերի նախարար Ջավադ Զարիֆը «Ալ-Արաբի ալ-Ջադիդ» պորտալին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն չի կարող խանգարել իրանական ինքնաթիռների եւ տանկերների տեղաշարժին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ամերիկացիները չեն կարողան դադարեցնել իրանական ինքնաթիռների թռիչքները կամ արգելափակել իրանական տանկերների տեղաշարժը դեպի ծով», - ասել է նախարարը:
Նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում ներառել էր իրանական Iran Air խոշորագույն ավիաընկերությանը, ինչպես նաեւ ավիաընկերության կողմից շահագործվող 67 ինքնաթիռները:
Ավիաընկերության կայքում տեղադրված տեղեկատվության համաձայն, այն թռիչքներ է իրականացնում Ստոկհոլմ, Ամստերդամ, Փարիզ, Հռոմ, Ֆրանկֆուրտ, Քյոլն, Լոնդոն, Միլան, Վիեննա եւ Համբուրգ:
Պատժամիջոցների ենթարկված ծովային բեռնափոխադրողների շարքում են նաեւ «Իրանի Իսլամական Հանրապետության նավային բեռնափոխադրումներ» (IRISL), նավթային տրանսպորտային հսկա «Իրանական ազգային տանկերային ընկերություն» (NITC) կազմակերպությունները։ Ցուցակում ընդգրկվել են նաեւ IRISL-ի 65 դուստր-ընկերությունները եւ նրանց հետ կապված անձինք։


















































Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ. Բաղայի
Իրանը մահապատժի է ենթարկել հունվարյան զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցի
ԱՄՆ-ն հետաքրքրված է, որ արաբական երկրները ծածկեն Իրանի դեմ պատերազմի ծախսերը
Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը հարձակվել են բժշկական պարագաներ տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռի վրա
Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի. Իրանը նոր օրենք է սահմանել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա