Սաբոտաժ, թե՞ պայքար սեփական իրավունքների համար
Օրերս պարզվեց, որ կառավարության վերևներում համոզված են, թե երկրում 800 հազար պորտաբույծ կա, որոնք ելել են 350 հազարի շալակը: Դժվար է ասել, թե ում շարքերին կարելի է դասել նրանց, ովքեր աշխատանք ունեն, բայց համարձակվում են դժգոհել և անգամ գործադուլ անել:
Արդեն իսկ բողոքի գործողություններ են սկսվել երկրում։ Մասնավորապես, մի քանի օր առաջ գործադուլ էին անում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կայարանների և տեղամասերի աշխատակիցները, իսկ ստոմատոլոգները ցույց էին իրականացնում՝ բողոքելով արտոնագրային վճարներից։
Դե արի ու կողմնորոշվի, թե նրանք սաբոտաժնիկներ են, պորտաբույծ, թե մտնում են 350 հազարի մեջ: Դժվար չէ կռահել, թե ինչ տեղի կունենա երկրում մի քանի ամիս անց, երբ արդեն շոշափելի կդառնա սեպտեմբերի տնտեսական զրոյական ցուցանիշների ազդեցությունը. գնաճ, տնտեսական ճգնաժամ, աղքատության շեմի բարձրացում և այլն։
Ինչպես և սպասվում էր, հեղափոխության ոգևորվածությունը կամաց-կամաց անցնում է, հասարակությունն արդեն իսկ սկսել է բախվել էլ ավելի դառնացած իրականության հետ։
Իհարկե սպասելի էր, որ հեղափոխության արդյունքում միանգամից բոլոր խնդիրները չէին լուծվելու, երկիրը թռիչքային տնտեսական աճ չէր արձանագրելու, սակայն գոնե տեսանելի քայլեր պետք է արվեին, որոնք, թեկուզ ժամանակի ընթացքում, կարող էին հանգեցնել որոշակի դրական տեղաշարժի։ Այնինչ, այսօր գոնե տնտեսական առումով որևէ քայլ չի երևում, նույնիսկ հստակ չի ձևակերպվել այն տեսլականն ու անելիքները, որ պլանավորվում է՝ երկիրն այս վիճակից դուրս բերելու համար։
Միայն պոպուլիստական, էմոցիոնալ հայտարարություններ, անձնավորված թշնամանքի ու ատելության սերմանում․ այլ տիպի քաղաքականություն այսօր չի վարվում ներկա իշխանությունների կողմից։
Տեղի ունեցող բողոքի դրսևորումները վկայում են, որ հասարակությունը արթնանում է թմբիրից, և իշխանությունների ոչ բոլոր քայլերն են արդեն միանշանակ ընդունվում կամ ողջունվում։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը չփոխի սլաքները՝ վարելով լուրջ կադրային քաղաքականություն, շատ արագ կկորցնի իշխանությունը։
Գրիգոր Հայրապետյան
Top-News.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ